BAL marketing and creative LAB

logored

Աշակերտների և ուսուցիչների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով

Փետրվարի 25-26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ՔՀԿ-ների շահառուների վերապատրաստման երկօրյա աշխատաժողով։ 

Աշխատաժողովը կազմակերպվել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի կողմից ԲԱԼ ԼԱԲ-ի աջակցությամբ։

Երկօրյա միջոցառումների շարքը նվիրված էր մարդու իրավունքներին, մեդիագրագիտությանն ու փաստերի ստուգմանը։ Այս բոլոր թեմաների առանցքում կարևորվեց պայքարը կոռուպցիայի դեմ։

Ներկաները մասնակցեցին բանավեճի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացին, որի ընթացքում ծանոթացան բանավիճելու արվեստին և հնարավորություն ունեցան իրենց հմտությունները ցուցադրեցելու մրցաշարային փուլում ապա նաև հեռուստաբանավեճի ընթացքում։

#BALLAB #DefineYourDigitalPath