BAL LAB

Ինչպե՞ս մեծացնել մանրածախ վաճառքի ծավալը

Ինչպե՞ս մեծացնել մանրածախ վաճառքի ծավալը

Այս նյութում կներկայացնենք, թե ո՞ր վաճառքն է համարվում մանրածախ, ինչո՞ւ են նվազում վաճառքները, ինչպե՞ս ավելացնել մանրածախ վաճառքի ծավալը և թե որո՞նք են մանրածախ առևտրի կանոնները Հայաստանում:

Ո՞ր վաճառքն է համարվում մանրածախ

Մանրածախ առևտուրը գործընթաց է, որը ներառում է ապրանքների վաճառքը անհատական կամ փոքր քանակությամբ՝ սպառողի անձնական ոչ առևտրային օգտագործման համար:

Շատերը կարծում են, որ մեծածախը մեծ քանակությամբ ապրանքների վաճառքն է, իսկ մանրածախը՝ ապրանքի հատ-հատ վաճառքը: Իրականում սա չէ տարբերությունը:

Մեծածախ առևտուրը այն է, երբ ապրանքները գնվում են վերավաճառքի համար, այսինքն՝ կոմերցիոն նպատակներով: Մանրածախ առևտուրը անձնական օգտագործման ապրանքների վաճառքն է: Դուք կարող եք մանրածախ ապրանքներ վաճառել ինչպես անհատներին՝ մեզ և ձեզ նման մարդկանց, այնպես էլ անհատ ձեռներեցներին ու կազմակերպություններին:

Մանրածախ վաճառքի տեսակները

  • Վաճառք ստացիոնալ ձևով, երբ հաճախորդը գնում է կատարում վաճառակետից
  • Վաճառք օնլայն տարբերակով

Մանրածախ առևտուրը սպառողին առաջարկում է ծառայությունների հետևյալ տեսակները՝

  1. Նմանատիպ ապրանքների ընտրություն (օրինակ՝ ինչ-որ տեսակի քաղցրավենիք՝ պատրաստված տարբեր ֆիրմանների կողմից):
  2. Տարբեր ապրանքների ինքնուրույն ընտրություն (սա վերաբերվում է ինքնասպասարկվող խանութներին):

Ինչո՞ւ են վաճառքները նվազում

Երբեմն լինում են դեպքեր, երբ անկախ գործարարի աշխատանքի որակից ու հանգամանքներից հնարավոր է վաճառքի նվազում: Այդ դեպքերն են՝

  • Երկրում ընդհանուր առմամբ տնտեսական իրավիճակի վատթարացում:
  • Շուկա է դուրս բերվում բոլորովին նոր արտադրանք, որը փոխարինում է գոյություն ունեցող ապրանքին:

Մանրածախ վաճառքի անկումը պայմանավորված է նաև այլ պատճառներով, որոնք այնքան էլ լուրջ չեն, որքան վերը նշվածը, դրանք հեշտ է ուղղել:

Ահա այդ պատճառներից մի քանիսը՝

Տեսականին չի թարմացվում

Սեփականատերը պարտավոր չէ ամեն ամիս փոխել ամբողջ տեսականին: Վաճառքը բարելավելու համար բավական է ամեն ամիս փոխել ամբողջ տեսականու 5%-ը:

Վաճառողների սխալնները

Պարզ ճշմարտություն է այն, որ սպառողը ապրանքը գնում է ոչ թե խանութից կամ արտադրողից՝ այլ անձից: Իսկ եթե այդ անձը շահագրգռված չէ ապրանքի վաճառքով, չի կարողանում մանրամասն ու հստակ բացատրել դրա «արժանիքները», չի կարողանում պատասխանել սովորական հարցերին դա կարող է պատճառ հանդիսանալ մանրածախ առևտրի նվազմանը:

Շուկայական քաղաքականության սխալնները

Վաճառողը ոչ մի դեպքում չպետք է խաբի և շփոթեցնի հաճախորդին: Դա միանշանակ չի ավելացնում վաճառքը: Հաճախորդին վանելու ձևերից մեկն է գնապիտակի և գնի անհամապատասխանությունը:

Ինչպե՞ս ավելացնել մանրածախ վաճառքի ծավալը

Մանրածախ վաճառքի ծավալների ավելացման մի քանի մեթոդներ կան, դրանցից են՝

1.Առավելագույնի հասցնել տեղեկությունը

Ինչպես ասել է Պիտեր Դրաքերը «Դուք չեք կարող կառավարել այն, ինչ չեք կարող չափել»: Եթե դուք մանրածախ առևտրով եք զբաղվում, մի’ մոռացեք չափել ձեր վաճառքի և շուկայավարման ռազմավարության արդյունավետությունը:

2. Հաճախորդների և գնորդների թիվը

Իհարկե, մանրածախ վաճառքի բարելավման առանցքային ուղիներից մեկը խանութ մուտք գործող հաճախորդների թվի ավելացումն է: Բայց դուք նույնպես պետք է փորձեք համոզել այդ գնորդներին գնումներ կատարել: Դրան կարող է նպաստել ինչպես վաճառող-հաճախորդ հարաբերությունը, նաև ապրանքի որակը: Այսպիսով սրանք պետք է լինեն ձեր առաջնահերթ խնդիրները:

3. Ձեր խանութը դարձրեք հարմարավետ

Եթե ​​ցանկանում եք մեծացնել ձեր մանրածախ վաճառքը, ինչու՞ ձեր խանութը չդարձնել հարմարավետ ու տարբերվող: Սա ձեզ կառանձնացնի այն մրցակիցներից, ովքեր առաջարկում են ցածր գներ ու անորակ առևտուր: Դուք կարող եք կենտրոնանալ այն գործոնների վրա, որոնք ավելի հաճելի են դարձնում գնումների փորձը: Օրինակ՝

  • WiFi-ի առկայությունը
  • Մարտկոցի լիցքավորման կետերը
  • Նստատեղերը
  • Խորհրդատու-մենեջերները

Մանրածախ առևտրային կանոնները Հայաստանում

Մանրածախ առևտուր անելու վերաբերյալ կան կանոններ ամրագրված ՀՀ կառավարության № 35 որոշման մեջ, համաձայն որի՝

«Խանութի ճակատային մասում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են խանութի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն, աշխատանքային ռեժիմը: Վաճառքի համար ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա հստակ լրացված գնապիտակ»:

Վերոհիշյալ որոշմամբ նաև սահմանվում են մի շարք արգելքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները՝

  • Արգելվում է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության և երաշխիքային ժամկետներն անցած ապրանքների վաճառքը, եթե դրա մասին նախապես գրավոր հայտարարված չէ (բացառությամբ դեղամիջոցների, որոնց վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի գրավոր թույլտվության առկայության դեպքում):
  • Չի թույլատրվում նաև պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վաճառքը` առանց ապրանքների համապատասխանության սերտիֆիկատների:
  • Պարենային ապրանքները վաճառքի համար նախապատրաստող և վաճառք իրականացնող աշխատողները պարտավոր են սահմանված կարգով անցնել նախնական և պարբերական բժշկական զննություն:
  • Խանութում, գնորդներին տեսանելի տեղում, փակցվում են սույն կանոնները և տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու թույլտվությունը (լիցենզիան):

Այսպիսով, մանրածախ առևտրի ճիշտ պլանավորումը բիզնեսին հնարավորություն կտա, որպեսզի այն ավելացնի իր ծավալները և մանրածախ առևտրից սահուն ձևով անցում կատարի մեծածախին: