BAL marketing and creative LAB

logored

2D Անիմացիա

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ_ԴՊՐՈՑ կրթական ծրագրի շրջանակում ԲԱԼ ԼԱԲ-ը և ԱՐՄ ստրոնգ համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը մեկնարկել են նոր դասընթաց՝ 2D անիմացիայի թեմայով։

Եթե ուզում եք ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, նոր հմտություններ, թե՛ տեսական և թե՛ գործնական գիտելիքներ, ապա կարդացե՛ք մանրամասները։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայականեր, իսկ լավագույնները կանցնեն փորձաշրջան BAL LAB-ում և գործընկեր համապատասխան այլ կառույցներում։

Դասընթացին գրանցվելու համար անցե՛ք այս հղումով։

Այլ մանրամասներ՝

  • Անցկացման վայրը՝ ԲԱԼ ԼԱԲ (ք․ Գյումրի, Գայի 1, ԳՏԿ, սենյակ 107)
  • Տևողությունը՝ 2 ամիս
  • Ընդունելությունը՝ ըստ գրանցման հայտի և նախնական թեստավորման
  • ԲԱԼ ԼԱԲ-ը ֆինանսավորել է ամսական արժեքի 60 տոկոսը, որից հետո այն կազմել է՝ 29,000 ՀՀ դրամ ամսական։

Դասընթացը կլինի անվճար, եթե դիմորդը լինի նպաստառու, ունենա հաշմանդամություն, լինի Արցախից տեղահանված, պատերազմի մասնակից կամ ունենա այլ սոցիալական խոցելիություն։

#defineyourdigitalpath #BALLAB #BALanimation #BALeducation #ՀմտություններիԴպրոց