BAL LAB

Թիմային աշխատանքը կարգավորելու 7 քայլ

Թիմային աշխատանքը կարգավորելու 7 քայլ

Յուրաքանչյուր ղեկավար կյանքում գոնե մեկ անգամ բախվել է խնդրի, երբ թիմում ինչ-որ բան այն չէ և աշխատանքները իրենց հունով չեն ընթանում։

Որպես այդպիսին, թիմում յուրաքանչյուրը վառ անհատականություն է և իր գործի գիտակը, սակայն թիմային աշխատանքը նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվում։

Ներկայացնում ենք քայլեր, որոնց միջոցով կկարողանաք կազմակերպել թիմային ճիշտ աշխատանք։

1․ Սահմանեք նպատակներ այնուհետև ստեղծեք թիմ

Եթե դեռ չունեք թիմ, որը ապահովում է ցանկալի արդյունք կամ ունեք թիմ, սակայն այդ արդյունքները չեն ապահովվում, ապա խնդիրը նպատակն է։ Յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ գիտակցի իր աշխատանքի նպատակը և ուր է տանելու դա, թե՛ իրեն, թե՛ թիմին, թե՛ այդ գործին ու բոլորի հեղինակությանը։

Ունեցեք հստակ նպատակ։ Օրինակ, եթե Ձեզ անհրաժեշտ է թիմ, որը շատ արագ կկարողանա լուծումներ տալ իր առջև դրված խնդիրներին, սակայն կթերանա ինչ-որ այլ հարցերում, ապա ընտրեք նրանց։ Եթե Ձեզ պետք է թիմ, որտեղ բոլորն ունեն սուպերհմտություններ և տեղյակ են ամեն ինչից ու տիրապետում են բոլոր գործիքներին, սակայն ինչ-ինչ պատճառներով ուշացնում են դրված խնդիրների լուծումները և դա այնքան էլ Ձեզ չի մտահոգում, ապա ընտրեք նրանց։

Կարևորը գերնպատակ ունենալն է և դա բոլոր թիմակիցներին բացատրելը։ Նախ հասկացեք ինքներդ, թե ինչ եք ցանկանում, ապա այն զարգացրեք ու հասեք ցանկալի կետին։

2․ Կենտրոնացեք պրոֆեսիոնալ հմտությունների վրա, այլ ոչ թե բնավորության գծերի

Աշխակազմ ստեղծելուց առաջ հավաքագրեք թիմ, բացառապես հիմնվելով նրանց աշխատանքային որակների և պրոֆեսիոնալզիմի վրա, այլ ոչ թե անձնական որակների։ Վստահությունը, շփումն ու ճկունությունը կստեղծվեն թիմի հետ շփման ընթացքում։

Անխոս ցանկալի է թիմի անդամները չլինեն կոնֆլիկտային ու իմանան էթիկայի տարրական կանոնները։

3․ Սահմանեք կանոններ առաջին օրվանից

Թիմը, որը չունի հստակ կանոններ, կարող է հրաշալի կազմակերպվել կինո գնալու կամ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու համար, բայց ոչ ինչ-որ բիզնես խնդիր լուծելու կամ նոր գաղափարներ տրամադրելու համար։ Այդ պատճառով, առաջին օրվանից՝

  • Ընդգծեք թիմի կառուցվածքը, թե ով որտեղ պետք է լինի ու ինչ նպատակով
  • Յուրաքանչյուր աշխատակցին տվեք հստակ առաջադրանքներ
  • Նյութական և ոչ նյութական մոտիվացնող միջոցներ նախատեսեք
  • Կազմեք այնպիսի աշխատանքային գրաֆիկ, որը կզբաղեցնի բոլորին։ Այսինքն մեկ աշխատակցի առաջադրանք կատարելը կախված չլինի մյուսից։
  • Սահմանեք պատասխանատվության գոտի յուրաքանչյուր աշխատակցի համար։

 

Սակայն այս կանոնները ևս պետք չէ չարաշահել։ Վաղ թե ուշ այն իրեն կսպառի, այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ ազատ թողեք ձեր աշխատակիցներին, որպեսզի նրանք սեփական փորձով կարողանան գտնել ավելի լավ աշխատելու ուղիներ։

4․ Արձագանքեք հարցերին

Ձեր աշխատակիցների մոտ ստեղծեք այնպիսի տպավորություն, որ իրենց աշխատանքը անչափ կարևոր է։ Արեք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք հավատան, որ ճիշտ ուղղու վրա են։ Բոլորը պետք է համոզված լինեն, որ թիմի առջև դրված են լուրջ ու կարևոր խնդիրներ։ Այդ ամենի հետ մեկտեղ թիմի անդամները պետք է հստակ հասկանան, ինչ է իրենցից սպասվում։

Կարևոր է նաև «հետադարձ» կապը։ Ապացուցված է, որ աշխատակիցները, որոնք ստանում են պատասխան իրենց հարցերին, աշխատում են ավելի արդյունավետ ու ավելի քիչ սխալներ են թույլ տալիս։

5․ Թույլ տվեք զգալ հաղթանակի համը

Սկսեք ամբիցիոզ ու կարճ ժամկետներում հաղթահարելի խնդիրներից։ Թողեք, որ թիմը զգա իր ազդեցությունն ու հնարավորությունները։

Զինեք թիմին թարմ տեղեկություններով և անհրաժեշտ ռեսուրսներով, բայց միայն այն ռեսուրսներով, որոնց թիմը չի կարող հասնել ինքնուրույն։

6․ Լուծումներ տվեք կոնֆլիկտներին

Ոչ մի ղեկավար ապահովագրված չէ կոնֆլիկտներից։ Կարևոր է լուծում տալ յուրաքանչյուր իրավիճակի։

Հիշեք, որ չհասկացված իրավիճակների մեծամասնությունը, որոնք տեղի են ունենում կոլեկտիվում, կարելի է բաժանել 3 տիպի՝

  • Միջանձային կոնֆլիկտներ
  • Միավորում «ընդդեմ» մեկի
  • Դիմադրության փոփոխություններ

Միջանձնային կոնֆլիկտներն ու միավորումներն ընդդեմ ինչ-որ մեկի՝ հաճախ պատահող երևույթներից են և պահանջում են անհապաղ ձեր միջնորդությունը։

Որոշումներ մի ընդունեք աշխատակիցների փոխարեն և մի եղեք որևէ մեկի կողմնակից։ Շարունակեք միջամտությունը, սակայն թույլ տվեք, որպեսզի կողմերը գտնեն լուծումներ։

7․ Լինել լավ ղեկավար՝ նշանակում է լինել փորձառու կարգավորիչ

Ահա և ցանկալի արդյունքը։ Ճգնաժամ լինում է բոլոր թիմերում, սակայն հետևելով այս կետերին կարող եք դրա հետևանքները հասցնել նվազագույնի։ Որպես ղեկավար ձեր խնդիրն է աճել թիմի հետ։

Հիշեք, որ միայն խորհուրդներով չէ, որ կարող եք օգնել թիմին։ Նաև տվեք լրացուցիչ հարցեր, որպեսզի գտնեք լավագույն լուծումը։

Կազմակերպելով գրագետ թիմային աշխատանք, շատ արավ ու առանց խնդիրների կհասնեք ցանկալի արդյունքի։