BAL LAB

Digital Marketing.

Թվային մարքեթինգի ոլորտում փորձնակության (internship) հնարավորություն BAL մարքեթինգի և ստեղծարարության LAB-ում։
🔍BAL LAB-ը, շարունակելով ընդլայնել թիմն ու նախագծերը, փնտրում է էնտուզիաստ պրոֆեսիոնալների։ Եթե դուք ակտիվ և խանդավառ անձնավորություն եք, ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում։🍒
 
❗️Հիմնական պահանջները.
✔️Հայոց լեզվի գերազանց իմացություն
✔️Անգլերեն լեզվի առնվազն միջին մակարդակի իմացություն
✔️Սոցիալական մեդիա հարթակների լավ իմացություն՝ Facebook, Instagram, TikTok, Google Ads
✔️Մի քանի առաջադրանք միաժամանակ հեշտությամբ իրականացնելու և ներգրավվելու ունակություն
✔️Մեծ թիմում ներդաշնակ աշխատելու փորձ
✔️Լինել աշխատասիրության, պատասխանատվության և պարտաճանաչության ոսկե մեդալակիր 🥇
✔️Դրսևորել մշտական պատրաստակամություն սուրճ խմելու հարցում (BAL-եցիները սրճամոլ են 😂)
 
❗️Փոխարենը դուք կստանք.
📍Մարքեթինգի ոլորտում աշխատելու փորձ
📍Համագործակցություն և տարբեր կապեր տաղանդավոր և պրոֆեսիոնալ անձաց ու ընկերությունների հետ
📍Ներգրավվածություն հետաքրքիր նախագծերում՝ հայաստանյան և միջազգային շուկայում
📍Մասնագիտական աճ
📍Աշխատանքի հնարավորություն` լավ արդյունքներ գրանցելու դեպքում։
 
💬Մեր ստեղծարար թիմին միանալու համար ուղարկեք ձեր CV-ն info@ballab.am էլ. հասցեին՝ թեմայի բաժնում նշելով «Internship CV», ինչպես նաև, նշեք սուրճը դա՞ռն եք նախընտրում, թե՞ քաղցր։