Գյումրիում հիմնադրված լաբ, որը գործունեություն է ծավալում սոցիալական մեդիա ոլորտում, ստեղծում է կայքեր, ապրանքանիշեր ընկերությունների համար, արտադրում է մեդիա բովանդակություն և ստեղծում բիզնես լրատվական հարթակ: Բացի այն, որ մենք օգնում ենք գովազդել ապրանքներն ու ծառայությունները հասկանալի և կիրառելի մոտեցմամբ, այլև խթանում ենք ձեռնարկատիրական գործունեությունները, որոնք առաջացնում են ուրախություն և ոգևորություն, հաճույք և զվարճանք, և, այո, գեղեցկություն մարդկանց կյանքում:
Մեր գործունեության առանձնահատկությունն այն է, որ մենք բացահայտում ենք գաղափարներ, որոնք դեռ կյանքի չեն կոչվել:
Մեր նպատակն է նպաստել Գյումրիում թվային տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը՝ թվային ոլորտի մասնագետների ստեղծման և ներգրավման միջոցով։
Նպատակներին հասնելու համար մենք որդեգրել ենք կարևոր արժեքներ, որոնք են՝ թվային գիտելիքները, որակը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։