BAL marketing and creative LAB

logored

Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ-ի տարվա ամփոփման երեկույթ

ԲԱԼ ԼԱԲ-ի անձնակազմը հրավիրված էր գործընկեր Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health-ի տարվա ամփոփման երեկույթին:

Երեկույթի ընթացքում ՀԿ-ի ղեկավար Լիանա Մարգարյանը տարին ամփոփելու համար խոսեց 2022 թվականին իրենց ձեռքբերումների, հաջողությունների և նոր համագործակցությունների մասին։

Միջոցառման ավարտին հանձնվեցին պատվոգրեր գործընկեր կառույցներին, ինչպես նաև ԲԱԼ ԼԱԲ-ին՝ 2022 թվականին համագործակցության, SMM ծառայություններ մատուցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար։

Շնորհակալ ենք համագործակցության և կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար։