BAL marketing and creative LAB

logored

ԲԱԼ ԼԱԲ-ի թիմը կրթական առաքելությամբ՝ Գորիսում

Օրեր առաջ ԲԱԼ ԼԱԲ-ի թիմը մեկնել էր Գորիս՝ Impact Hub Syunik-ի պաշտոնական բացմանը մասնակցելու և «Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում. Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» ծրագրի մասնակիցների համար մենթորինգ անցկացնելու։

Մենթորինգի շրջանակում մասնակիցները սովորեցին սոցիալական մեդիայի համար ճիշտ ռազմավարություն մշակել, գեղեցիկ ու վաճառվող վիզուալներ պատրաստել, շուկայական ուսումնասիրություն կատարել և այդ ամենը կիրառել գործնականում։

Շնորհակալ ենք Իմփաքթ Հաբ Սյունիքի թիմին մեզ հրաշք Գորիսում հյուրընկալելու, գործնական հաճելի միջավայր ապահովելու և Սյունիքին ավելի մոտիկից ծանոթացնելու համար։

Անցե՛ք այս հղումով ավելին տեսնելու համար։

#ԲԱԼԼԱԲ #BALeducation #DefineYourDigitalPath