BAL LAB

Ինչպե՞ս հայտնաբերել մրցակիցներին

Ինչպե՞ս հայտնաբերել մրցակիցներին

Երբ նոր եք սկսում ձեր բիզնեսի ուղին, պարզ չէ, թե ինչպիսի՞ն այն պետք է լինել, ի՞նչ առաջարկել, որ տպավորես մարդկանց, ինչպե՞ս դառնալ նրանց համար առանձնահատուկ, ինչպե՞ս չխեղդվել այն մրցակիցների ծովում, ովքեր երկար ժամանակ եղել են շուկայում, կարողացել են շահել հանրության սերը և ունենալ իրենց ոճը։

Նախքան բիզնեսը սկսելը դուք պետք է ուսումնասիրեք մրցակիցներին, որպեսզի անմիջապես կազմեք ռազմավարությունը, հասկանաք ձեր ուժեղ և թույլ կողմերը նրանց ետնաշերտում և կարողանաք շահավետ տեղ զբաղեցնել շուկայում:

Առաջին և կարևոր քայլը. Այս փուլում դուք պետք է հասկանաք, թե ուրիշ ո՞վ է խաղում ձեզ հետ նույն դաշտում, ի՞նչն է «աշխատում» ուրիշների համար: Բացի այդ, այս տեղեկությունը կօգնի որոշել, թե որ ուժեղ կողմերի վրա պետք է կենտրոնանաք այլ մասնագետներից տարբերվելու համար:

Մրցակիցներին ուսումնասիրելու համար պետք է մի փոքր հետազոտություն կատարել: Խորհուրդ ենք տալիս պատրաստել առանձին աղյուսակ կամ փաստաթուղթ, որտեղ կավելացնեք նման տեղեկություններ։ Դրանք ապագայում օգտակար կլինեն։

Պետք է անդրադառնալ սոցիալական կայքերին՝ Instagram-ին և facebook-ին։

Մրցակիցներին ուսումնասիրելիս մենք պետք է հասկանաք.

  • Ի՞նչ բովանդակություն են հրապարակում մարդիկ, ի՞նչն է հայտնի։
  • Ի՞նչ գներ են առաջարկում։
  • Ի՞նչ առավելություններ ունեն։
  • Ի՞նչպես են նրանք խոսում իրենց մասին և ի՞նչ գործիքներ են օգտագործում իրենց ծառայություններն ավելի լավ վաճառելու համար։

3․ Ինչպե՞ս փնտրել մրցակիցներ

Facebook

Մուտքագրեք ձեր մասնագիտության անունը և դրա հետ կապված հիշատակումները որոնման դաշտում, օրինակ՝ #copywriter, #marketing և այլն։

Նույն հեշթեգով Ֆեյսբուքում կարող եք տեսնել մարդկանց վերջին գրառումները, խմբերը և այլն: Այցելեք խմբեր, ուսումնասիրեք նաև այդ խմբերում գտնվող ակտիվ մարդկանց էջերը: Դուք նույնպես միացեք այդ խմբերին:

Ձեզ պետք է հետաքրքրեն իրական մարդիկ, այլ ոչ թե կազմակերպության էջերը: Ուսումնասիրեք նրանց, ովքեր իրենց գովազդում են, տեսեք, թե ինչպես են նրանք ներկայացնում իրենց ծառայությունները, շփվում մարդկանց հետ և պատասխանում հարցումներին:

Instagram

Որոնեք ձեր մասնագիտական արտահայտությունները, օրինակ, եթե դուք հրուշակագործ եք, կարող եք կատարել այսպիսի հարցումներ՝ «Տորթեր Երևանում», «Երևանյան Քաղցրավենիքներ» և այլն։

Որոնեք ըստ հեշթեգների։ Այստեղ գործում է նույն սկզբունքը, ինչ բառերով փնտրելիս։ Դուք պետք է հարցում անեք որոնման դաշտում և տեսնեք մարդկանց, ովքեր հրապարակում են տվյալ հեշթեգներով:

3․ Ստեղծեք մրցակիցների աղյուսակ

Երբ ուսումնասիրեք ձեր մրցակիցներին, ինքներդ կազմեք ամենահետաքրքիրների ցուցակը: Դա կարող է լինել կամայական աղյուսակ։ Գրեք այն ամենը, ինչը ձեզ համար կարևոր է: Նման աղյուսակի հիման վրա դուք կկառուցեք ձեր վարքագծի ռազմավարությունը:

4.Բացահայտեք ձեր ուժեղ կողմերը

Թղթի վրա գրեք ձեր բոլոր ուժեղ կողմերը, թե ինչո՞ւ եք ավելի լավը, քան ձեր մասնագիտության մյուս մարդիկ: Օրինակ՝ դուք գիտեք, թե ինչպես պետք է արագ կատարել աշխատանքը կամ ունեք ցածր գներ, գուցե դուք ունեք անվճար առաքում և շատ գեղեցիկ փաթեթավորում:

Այժմ, վերադարձեք մրցակիցների աղյուսակին և տեսեք, թե ինչեր նրանք չունեն:

Իսկ ի՞նչ կարող եք անել: Ձեր խնդիրն է խուճապի չմատնվել, քանի որ ամեն ինչ արվել է ձեզնից առաջ. հիշե՛ք, որ դուք ձեզ միայն պետք է համեմատեք ինքներդ ձեզ հետ:

Ձեր խնդիրն է ուսումնասիրել մարդկանց պահանջմունքներն ու կարիքները և այն, ինչ չունեն ձեր մրցակիցները, ինչպես նաև մրցակիցների թույլ կողմերը։

Օրինակ, ձեր քաղաքում կարող են լինել մի քանի մասնագետներ, բայց բոլորը դժգոհում են իրենց ծառայությունից։ Այսպիսով, ծառայությունը կլինի ձեր գլխավոր հաղթաթուղթը։ Կամ մարդիկ իրենց հարցումներում հատուկ խնդրանքներ ունեն (օրինակ՝ դիետիկ տորթեր)․ մուտքագրեք այս ցանկությունները ձեր ծառայությունների ցանկում: Առաջարկեք այն, ինչ պետք է մարդկանց և ելնելով ձեր մրցակիցների հիմնական թերություններից՝ դարձրեք ձեր առավելությունները։

Հրուշակագործ Անիի օրինակը

Անին տեսնում է, որ մրցակիցների մեկնաբանություններում մարդիկ հարցնում են դիետիկ տորթերի մասին։ Բացի այդ, շատ մրցակիցներ ունեն վատ փաթեթավորում, որոշները ցանկանում են վճարել օնլայն տարբերակով և ինչ-որ մեկը ցանկանում է պատվերով պատրաստված տորթ:

Անին նաև տեսնում է, որ մարդիկ սիրում են տեսանյութեր դիտել և տեսնել տորթերի պատրաստման ընթացքը։ Հետևաբար, Անին գրում է իր ուժեղ կողմերը և անմիջապես նշում, թե ինչն իրեն օգտակար կլինի ապագայում: Օրինակ՝ լավ լուսանկարներ, փաթեթավորում, անվճար առաքում։ Նա անմիջապես նշում է, որ իր կարևոր հատկանիշը կլինի հաճախորդների սպասարկումը՝ մեկնաբանություններում բոլորին պարտադիր պատասխաններ, վերջնաժամկետների ճշգրիտ կատարում և հաճախորդների կողմից դրական արձագանքներ, որոնց միշտ կարող եք ապավինել: Անին այս բոլոր կետերը կօգտագործի իր առաջխաղացման ռազմավարության մեջ, քանի որ մրցակիցները չունեն այս հատկանիշները:

Անին նաև որոշում է որ ինչ-որ առանձնահատուկ բան կանի՝ երբեմն իր հաճախորդներին փոքրիկ կեքսեր կուղարկի որպես իր մասին հիշեցում,քանի որ ոչ ոք դա չի անում։

Եզրակացություն

Նկարագրեք ձեզ որպես մասնագետ և նշեք ձեր ուժեղ կողմերը: Գրեք, թե ի՞նչ կարող եք առաջարկել ձեր հաճախորդներին, ինչպե՞ս կարող եք ավելի լավը դառնալ:

Տեսեք, թե ի՞նչն է պակասում մարդկանց՝ կարդացեք նրանց ակնարկներն ու մրցակիցների մեկնաբանությունները: Փորձեք ձեզ առանձնացնել բոլորից։ Դուրս գրեք այն առանձին աղյուսակում և անպայման հետևեք դրան ապագայում: Յուրաքանչյուր բիզնես և ապրանքանիշ կառուցված է ամենաուժեղ որակների վրա: