BAL LAB

Ինչպե՞ս գտնել միջազգային գործընկերներ

Ինչպե՞ս գտնել միջազգային գործընկերներ

Բիզնես համագործակցությունը երկու ձեռնարկատերերի միջև կնքված պայմանագիր է: Այն կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Ընկերությունների ջանքերի միավորումը հաճախ հանգեցնում է գործընկերության մասնակիցների ավելի լավ արդյունքների, որին միայնակ հասնելը շատ ավելի դժվար է:

Բիզնեսի ծավալների ընդլայնման և զարգացման համար շատ կարևոր գործոն է միջազգային գործընկերների առկայությունը։

12 քայլ՝ գործընկերներ գտնելու համար

Եթե դուք սկսնաք եք բիզնեսում, ապա սկզբում պետք է օգտվեք այն ողջ հնարավորությունների փաթեթից, որոնք դուք կունենաք։ Ստեղծե՛ ք տվյալների բազա և կապ հաստատեք հնարավոր բոլոր գործընկերների հետ։

Ստորև ներկայացված 12 քայլերը կօգնեն ձեզ հաստատել համագործակցություններ։

1․ Իրավիճակի գնահատում

Հասկանալ և ուսումնասիրել խնդիրը,

հավաքագրել տվյալներ

կատարել խորհրդատվություն կողմերի հետ,

տրամադրել ռեսուրսներ ,

ձևավորել համագործակցման ընդհանուր պատկեր/տեսլական։

2․ Գործընկերոջ ընտրություն

Հնարավոր գործընկերների առանձնացում, անհրաժեշտության դեպքում նրանց մոտիվացիայի և համատեղ աշխատելու ցանկության ապահովում։

3․ Փոխազդեցությունների կառուցում

Գործընկերները աշխատանքային հարաբերությունները կառուցում են նպատակների համընկման շնորհիվ, որն էլ ընկած է համագործակցության հիմքում։

4․ Պլանավորում

Գործընկերները պլանավորում են իրենց հետագա գործունեությունը և սկսում նախագծի մշակումը։

5․ Կառավարում

Գործընկերների ստեղծում են կառույցներ՝ միջին կամ երկարաժամկետ համագործակցությունները կառավարելու համար։

6․ Ռեսուրսների ապահովում

Գործընկերները բացահայտում են կարիքները և մոբիլիզացնում դրամական և այլ ռեսուրսներ ՝ օգտագործելով աջակցության բոլոր տեսակի աղբյուրները։

7․ Իրականացում

Երբ ձեռք է բերվում անհրաժեշտ ռեսուրսները և նախագիծը համաձայնեցվում է բոլոր գործընկերների հետ, սկսվում է իրականացման փուլը․ աշխատանք՝ հաստատված ժամանակացույցով։

8․ Արդյունքների գնահատում

Հաշվետվություն՝ առաջադրված խնդիրների և ակնկալվող արդյունքների մասին։

9․ Գնահատում

Գործընկերության գնահատում․ ինչպե՞ս է համագործակցությունն ազդում գործընկեր կազմակերպությունների վրա, անհրաժե՞շտ է արդյոք կապերի խզում կամ նորերի ձեռքբերում։

10․ Ուղղում և վերանայում

Գործընկերության, ծրագրերի, նախագծերի ճշգրտում և վերանայում։

11․ Ինստիտուցիոնալ կառույցի ստեղծում

Գործընկերությունների համար համապատասխան կառույցների և մեխանիզմների ստեղծում՝ երկարաժամկետ համագործակցության և շարունակականության ապահովման համար։

12․ Շարունակություն կամ ավարտ

Գործընկերության շարունակականության ապահովում կամ համատեղ գործունեության դադարեցման համաձայնության ձեռքբերում։

Գործընկերների տեսակները՝ միջազգային շուկայում

  • Գործակալ
  • Դիլեր
  • Դիստրիբյուտոր
  • Մարքեթինգային գործընկեր
  • Արտադրող
  • Ծառայության ներկայացուցիչ
  • Գրասենյակի ղեկավար
  • Ֆրանչայզեր

Ո՞ր համագործակցություններն է կարելի համարել՝ հաջողված

Ի՞նչ է նշանակում հաջողություն և հաջողված համագործակցություն, ինչպե՞ս այն ճիշտ գնահատել։ Համագործակցության հաջողված լինելը պետք է գնահատվի ելնելով հետևյալ չափորոշիչներից՝

  1. Գործընկերության ազդեցությունը հասարակության վրա
  2. Համագործակցության նշանակությունը յուրաքանչյուր կազմակերպության համար
  3. Համագործակցությունից ստացված իրական ծախսեր ու օգուտներ

Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները, կարող եք հասկանալ

  • Արդյո՞ք համագործակցությունն արդյունավետորեն կատարել է իր խնդիրներն ու հասել նպատակին
  • Արդարացվե՞լ է գործընկերների ակնկալիքները
  • Համագործակցությունը ճի՞շտ էր, թե՞ ոչ

Տեղեկությունների հավաքագրումը, որի վրա հիմնվում է գնահատման պրոցեսը, ինքնին բարդ ու ժամանակատար, սակայն անչափ կարևոր գործընթաց է,որը չպետք է շրջանցել։

Հայկական հարթակ, որի միջոցով կգտնեք գործընկերներ արտերկրում

Ձեռնարկությունների եվրոպական ցանց

eenarmenia.am

Ձեռնարկությունների եվրոպական ցանցն օգնում է ձեռնարկատերերին լինել նորարար և աճել միջազգայնորեն: Սա միջազգայնացման հավակնություններ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված աշխարհի մեծագույն ցանցն է:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը կարող է օգնել ձեզ գտնել գործարար կամ ակադեմիական գործընկերներ՝ ձեր արտադրանքը, գաղափարը և ծառայություններն արտադրելու, տարածելու, համատեղ զարգացնելու կամ մատակարարելու նպատակով: Մանրամասն տեղեկության և օգնություն ստանալու համար կարող եք այցելել Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գրասենյակներ:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը այստեղ հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Միջազգային համագործակցություն

Բիզնեսի զարգացման համար կարևոր խթան է միջազգային կապերը և  գործընկերները։ Միջազգային բիզնեսում գլխավոր մարտահրավերներից մեկը «ճիշտ» գործընկեր ընտրելն է: «Ճիշտ» գործընկերը արդեն գիտի, թե ինչպես զարգացնի ձեր ապրանքի կամ ծառայության մարքեթինգը կամ վաճառքը իր երկրում, քանի որ դա արդեն արել է նմանատիպ ապրանքների հետ։

Այո, դուք ստիպված կլինեք կիսել ձեր շահույթը գործընկերոջ հետ, բայց միջազգային գործընկերների շնորհիվ դուք կկարողանաք ընդլայնել ձեր բիզնեսը ևս մի քանի երկրում և ստեղծել մեծ հնարավորություններ։

Յուրաքանչյուր նոր երկրում գործընկերն արդեն գիտի, թե ինչպես պետք է կառուցի ձեր արտադրանքի մարքեթինգային ռազմավարությունն ու վաճառքը, այսպիսով, դուք ժամանակ և գումար չեք վատնի ավելորդ սխալների և փորձերի վրա: Բացարձակ առանց սայթաքումների, իհարկե, ոչինչ հնարավոր չէ, բայց այս դեպքում, դուք կխնայեք մի քանի անգամ։

Եզրակացություն. միջազգային գործընկերների հետ աշխատելը ձեզ տալիս է մեծածախ վաճառքներ՝ խուսափելով ավելորդ ձախողումներից և ժամանակի կորստից:

Բիզնեսի համար այս կարևոր թեման ավարտելով, հիշենք Նապոլեոն Հոլլի հրաշալի խոսքերը, ով ասում էր․«Եթե չեք հավատում համագործակցությանը, ապա տեսեք, թե ինչ կլինի մեկ անիվը կորցրած վագոնի հետ»։

Իսկապես, հաջողված համագործակցությունների դերը սկսնակ բիզնեսում անգնահատելի է։