BAL LAB

Ինչպե՞ս սկսել բիզնես

Ինչպե՞ս սկսել բիզնես

Երբ մարդ ցանկանում է սկսել զբաղվել սեփական բիզնեսով, նա հանդիպում է մի շարք խնդիրների և իր մոտ ծագում են բազում հարցեր: Կա՞ հաջողության հասնելու հնարավորություն, ի՞նչ է բիզնես պլանը, ինչպե՞ս այն գրել: Ի՞նչ ընտրել ԱՁ, թե՞ ՍՊԸ, ինչպե՞ս վճարել հարկերը և այլն:

Այս նյութում կպատմենք, թե ինչ է պետք այն «սկսնակին», որը ցանկանում է հիմնել սեփական բիզնեսը:

Գնահատեք գաղափարի «կենսունակությունն» ու «երկարակյացությունը»

Դեռ դուք ունեք միայն բիզնես հիմնելու գաղափար և վերջ: Առաջարկում ենք սկսել հենց դրանից: Որպեսզի հասկանաք, արդյոք արժե բիզնես սկսել, պետք է պատասխանեք մի քանի հարցի՝

Ի՞նչ եմ ես առաջարկում հաճախորդին

Աշխատեք անաչառ գնահատել ձեր ապրանքը կամ ծառայությունը: Արդյոք այն ահնրաժեշտ է հաճախորդներին, ի՞նչով է այն տարբերվելու շուկայում նման ծառայություններից կամ ապրանքներին: Անպայման հետազոտեք, թե ինչ են առաջարկում ձեր մրցակիցները և գնահատեք, թե ինչն է իրենց մոտ ստացվում, ինչը ոչ: Փորձեք գտնել շուկայում ձեր տեղն ու ապագայում դրա դիրքը:

Ո՞ւմ եմ ես առաջարկելու իմ ապրանքը

Գտեք ձեր թիրախային լսարանը՝ նրանց, ում հնարավոր է հետաքրքրի ձեր ապրանքը: Պարզեք, թե ի՞նչ բացահայտ կամ թաքնված կարիքներ ունեն նրանք: Դուք պարտավոր եք պատկերացնել ձեր պոտենցիալ հաճախորդին՝ նրա տարիքը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, սոցիալական վիճակը և այլն: Իդեալական կլինի, եթե պատկերացում ունենաք նաև իր ցանկությունների և խնդիրների մասին՝ նրա վարքագծի, բնավորության և այլն: Պետք է կարողանաք պատկերացնել իրավիճակ, երբ նա օգտվում է ձեր ապրանքից կամ ծառայությունից: Այս ամենը կօգնի ձեզ բիզնեսի կայացման բոլոր փուլերում՝ տարածքի ընտրության հարցից մինչև գովազդներ և այլն:

Որտե՞ղ եմ վաճառելու իմ ապրանքը

Հնարավոր է, ձեր լսարանը սովոր է, որ ամեն ինչ պետք է գնի համացանցի օգնությամբ, հնարավոր է, որ ձեր ապրանքը լինի այնպիսին, որ այն պետք է շոշափել: Այդ ժամանակ ձեզ անհրաժեշտ կլինի գտնել խանութ-սրահի տարածք: Որտե՞ղ է այն գտնվելու՝ կենտրոնում, թե ծայրամասում: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի նաև պահեստ կամ գրասենյակ: Եթե դուք որոշել եք վաճառել ձեր ապրանքը բացառապես օնլայն, ապա մտածեք առաքման մասին: Մտածեք նաև, որ զարդերի առաքումը կամ հեծանիվի առաքումը տարբեր են:

Որքա՞ն է այն արժենալու

Հաշվարկեք, թե ի՞նչ գնով եք վաճառելու ձեր ապրանքը: Հաշվարկեք ապրանքի ինքնարժեքը, հետազոտություններ անցկացրեք, թե ինչքա՞ն է պատրաստ վճարել ձեր հնարավոր հաճախորդը: Հիշեք, որ դուք պետք է փակեք բոլոր ծախսերը և շահույթ ապահովեք: Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է չգնահատել ապրանքը շատ թանկ: Այդ դեպքում պահանջարկ չի լինի և դուք ուղղակի կսնանկանաք:

Եթե բիզնես գաղափարը ի վերջո գնահատում եք որպես լավ ապագա ունեցող և շահութաբեր, ապա իրականացրեք մի քանի փորձնական վաճառքներ, որոնցից ստացված կարծիքներից հետո ձեր գաղափարը կարող է փոփոխվել:

Վերջնարդյունքում այս բիզնես հետազոտությունը դառնալու է բիզնես ռազմավարություն, որը կօգնի ձեզ գաղափարը վերածելու իրական և կոնկրետ քայլերի:

Գրեք բիզնես պլան

Երբ արդեն կազմեցիք ռազմավարություն, պետք է մանրամասն հաշվարկներ կատարել։

Այս գործում ձեզ կօգնի բիզնես պլանը։ Դա կօգնի և ձեզ, և ձեր գործընկերներին և հնարավոր ներդրողներին։

Բիզնես պլանը պետք է իր մեջ մանրամասն պարունակի ապրանքի բնութագրումը՝ դրա ապագա փոփոխությունների, շուկայի ուսումնասիրության հետ միասին։ Այնտեղ հարկավոր է նաև նշված լինի մրցակիցների և հնարավոր հաճախորդների մասին։

Առանց թվերի, իհարկե, բիզնես պլանը այդքան էլ վստահելի չի լինի։ Ձեզ անհրաժեշտ է նախապես հասկանալ, թե որքան շահութաբեր կլինի ձեր բիզնեսը, այդ պատճառով բիզնես պլանն իր մեջ պետք է ներառի մի քանի պարտադիր կետ՝

  • Արտադրական պլանն ու ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի հաշվարկը
  • Առաջխաղացման ծրագիր և աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկ
  • Ֆինանսական նախագիծ, որը հաշվի կառնի բոլոր ֆինանսական ներհոսքերը, ինչպես նաև ծախսերն ու հարկերը

Վերջնական արդյունքում, բիզնես պլանը պետք է ցույց տա, թե որքան գումար է ձեզ անհրաժեշտ նախագիծը սկսելու համար, երբ այն կկարողանա ծախսածածկ անել, ինչքան ժամանակ անց կկարողանաք ներգրաված միջոցները վերադարձնել և թե ինչ շահույթ պետք է ակնկալել։

Բիզնես պլան ստեղծելու համար ցանկալի է օգտագործել արդեն նախապես մշակված կաղապարները։

Փորձեք ներգրավել միջոցներ

Այս ամենն անցելուց հետո արդեն պետք է մտածել, թե ինչպես ներգրավել գումար։ Դա անել կարելի է մի քանի եղանակով, որոնցից 3-ը ներկայացնում ենք ձեզ՝

Պետական աջակցություն

Եթե ձեր բիզնես գաղափարը կարևորություն ունենա ձեր շրջանի կամ ողջ պետության համար, ապա վերջինս կարող է օգնել ձեզ՝ ֆինանսական, երաշխիքային, տարածքային և շատ այլ հարցերով։

Crowdfunding

Եթե վստահ եք, որ ձեր գաղափարը կհետաքրքրի շատ մարդկանց և օգտակար կլինի նրանց, ապա կարող եք դրամահավաք կազմակերպել նրանց հետ կապի դուրս գալով տարբեր հարթակների օգնությամբ։ Crowdfunding-ի ձևաչափը կարող է կախված լինել ձեր բիզնեսի տեսակից։

Ներդրողներ

Ներդնողներից շատերը սիրում են փորձել ստարտափներում իրենց գումարները շրջանառելուց։ Հիմնականում նրանք իրենց գումարները կենտրոնացնում են տեխնոլոգիական ստարտափներում։ Նրանց նույնպես կարող եք գտնել տարբեր հարթակների օգնությամբ։

Գրանցեք բիզնեսը

Գրանցման հարցում լինի այն ԱՁ, ՍՊԸ, թե այլ տեսակի, ձեզ օգնելու, աջակցելու և ուղություն է ցույց տալու պետությունը։ Կախված երկրներից գրանցման ձևերը տարբեր են։ Հայաստանում ձեզ կարող է օգտակար լինել https://www.e-register.am/am/ կայքը։

Հարկեր

Հարկերը Հայաստանում ևս տարբեր են։

Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգում բիզնեսը վճարում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ, երբեմն՝ նաև այլ հարկեր (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ,եկամտային հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ): Գրեթե ցանկացած բիզնես կարող է օգտվել հարկման ընդհանուր համակարգից: Հարկման հատուկ համակարգում բիզնեսը չի վճարում ԱԱՀ և շահութահարկ՝ փոխարենը վճարելով տվյալ համակարգի համար նախատեսված հարկերը։ Այդպիսիք են՝

  • շրջանառության հարկը
  • արտոնագրային հարկը:

Հարկերի մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։

Այս ամենին ծանոթանալուց և հստակ քայլեր անելուց հետո անցեք գործի՝ ավելի մանրամասն և դետալային՝

  • Բացեք բանկային հաշիվ
  • Ապահովեք ձեր խանութի և/կամ գրասենյակի անվտանգությունը
  • Ծանոթացեք օրենքներին
  • Ստացեք արտոնագրեր և այլն

Հասկացեք, որ բիզնես սկսելուց պետք չէ վախենալ։ Այն ինչքան ժամանակատար և բարդ կարող է թվալ, սակայն ամեն ինչ կարող է ավելի պարզ լինել քան իրականում թվում է։