Ինչպե՞ս կարող է ինստագրամն օգնել ձեր բիզնեսին
Թե ինչ է համացանցը պատկերացում ունեն բոլորը։ Չնայած նախորդ նյութում, որտեղ ներկայացնում էինք, թե ինչպես կարող է ֆեյսբուքը խթանել վաճառքների աճին, հակիրճ ներկայացրել ենք համացանցի գովազդային հակման մասին, սակայն դրա կարճ սահմանումը մեջբերենք ևս մեկ անգամ՝
Համացանցը տիրույթ է, որտեղ կարող եք ներկայացնել ձեր գովազդը կամ արտադրանքը, այդպիսով ազդելով թիրախայաին լսարանի վրա: Համացանցը կարող է նպաստել հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Շարունակելով ՓՄՁ-ների և բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր կխոսենք սոցիալական ցանցերից ամենակրեատիվի ու նորարարական լուծումներով հագեցած հարթակի՝ ինստագրամի մասին:
Ի՞նչ է ինստագրամը և ե՞րբ է այն ստեղծվել
Ինստագրամը (Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր է, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք այլ հարթակներում։
Այն ստեղծվել է 2010 թվականին։ Առաջին անգամ App Store-ում հայտնվել է նույն թվականի հոկտեմբերի 6-ին։
2011 թվականին սկսվեց ինստագրամի հեղափոխությունը։ Հոկտեմբեր ամսին ավելացան հեշթեգները, դրանից մեկ ամիս առաջ մի շարք թարմացումները թույլատրում էին ինստագրամում ավելացնել 1-ից ավելի լուսանկարներ, մի շարք նոր ֆիլտրերի միջոցով փոփոխել դրանք։
App Store-ում հայտնվելուց 2 տարի անց այն ադապտացվեց նաև անդրոիդների համար ու ընդամենը 1 օրում ներբեռնվեց 1 միլիոն անգամ։
2012-ին ֆեյսբուքը գնեց ինստագրամը 1 միլիարդ դոլարով։ Այդ տարի, ծրագրում, 1 վայրկյանում ավելանում էր 576 հավանում և 81 մեկնաբանություն։
Թարմացումները շարունակվեցին մինչև 2015 թվական։ Այդ տարում փոփոխվեց լուսանկարների չափերը՝ նախկին 640*640-ի փոխարեն 1080*1080։ Այս փոփոխությունը թույլատրեց ավելի լավ որակի նկարներ տեղադրել։ Այդ տարվա սեպտեմբերի 30-ին սկսվեց մինչև 30 վրկ․ տևողությամբ գովազդների տեղադրումը, ինչը դարձավ հեղափոխական։
Կարճ փաստեր և մտորելու տեղիք
Առ այսօր ինստագրամ շարունակում է աճել ու պահել իր հետաքրքրությունը բոլոր տարիքի մարդկանց շրջանում։ Անկախ սեռից, բնակության վայրից, ազգային ու դավանական պատկանելիությունից ինստագրամը ակտուալ է։
- Այս պահին ինստագրամը ողջ աշխարհում ունի 2 միլիարդ ակտիվ օգտատեր։
- Ինստագրամում տեղադրված լուսանկարները 23% ավելի շատ հետաքրքրություն են առաջացնում մարդկանց մոտ, քան ֆեյսբուքյան նկարները։ Տեսանյութերի հետաքրքրությունն ավելի մեծ է կազմում՝ 38%:
- Ինստագրամում օրական «հայնվում է» 4,2 միլիարդ լայք։
- Ինստագրամի ամենահայտնի օգտատերերը Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ունի 464 միլիոն հետևորդ։
- Ինստագրամի 3 ամենահայտնի հեշթեգներն են՝ #love-ը, #instagood-ը և #fashion-ը։
- Ինստագրամ օրական այցելում է օգտահաշիվ ունեցող անձանց 60 %-ը։
- Յուրաքանչյուր օգտատեր, օրական միջինում 29 րոպե անցկացնում է ինստագրամում։
- Այստեղ օրական հայտնվում է շուրջ 100 միլիոնից ավելի լուսանկար։ Յուրաքանչյուր վայրկյան հայտնվում է շուրջ 1000 նոր լուսանկար։
- Ինստագրամում միջինում 1 հրապարակումն ունի 1261 լայք։
- Այս սոցիալական ցանցում գրանցված մարդկանց թվով առաջատարը Հնդկաստանն է։ Նրան հաջորդում է ԱՄՆ-ը, 3-րդը Բրազիլիան է, 4-րդը Ինդոնեզիան, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Ռուսաստանը։
- Ինստագրամից ավելի շատ օգտվում են կանայք։ Նրանց թիվը կազմում է 51,6%: Տղամարդկանցը՝ 48,4%։
- Օրական հրապարակվում է 500 միլիոն story:
Մարքեթինգային փաստեր
- Ինստագրամում գովազդային եկամուտները նախորդ տարում կազմել են 26 միլիարդ դոլար։
- Ամերիկացի մարքեթոլոգների 71%-ը օգտագործում է ինստագրամը։
- Ամենաճանաչված և ակտիվ 55 բրենդները միջինում, օրական, տեղադրում են 1,5 հրապարակում։ Շաբաթական, միջինում, այդ թիվը 4 է։
- 4 միլիոն բիզնեսներ օգտագործում են ինստագրամյան story բաժնի գովազդները։
- Ինստագրամ օգտագործողների 80%-ը նշում է, որ գնել է գոնե մեկ ապրանք, ինչ տեսել է ինստագրամում։
- Ճանաչված բրենդների 98%-ը օգտագործում է ինստագրամ։
- 100 միլիոնից ավել օգտատեր օրական ուղիղ եթեր է մտնում ինստագրամում։
Ինստագրամը Հայաստանում
Հայաստանում ինստագրամ օգտագործում է 1238400 մարդ։ Նրանց 53,2 %-ը կին է, իսկ 46,8 %-ը՝ տղամարդ։
Ամենաշատն ինստագրամ օգտագործում են 25-34 հասակում` 369900 մարդ։
Ինստագրամը յուրօրինակ հարթակ է, որը կարող է ծառայել ձեր բիզնեսին։ Խորը ուսումնասիրության ենթարկեք այն և հաջողությունը չի ուշանա։