ԲԱԼ ԼԱԲ-ի թիմը հանդիպում ունեցավ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԲԱԼ ԼԱԲ-ի ընթացիկ աշխատանքներն ու ծառայությունները, նախագծերը և հետագա պլանները։
Հիմնական քննարկման թեմաներն էին www.urgnalgyumrium.am և www.digitalforest.am
նախագծերը և դրանց հետ կապված հետագա համագործակցության եզրերը։
Պարոն համայնքապետը բարձր գնահատեց ԲԱԼ ԼԱԲ-ի քաղաքի զարգացմանն ուղղված քայլերը և մեծ ցանկություն հայտնեց աջակցել։
Հանդիպման ավարտին պարոն Սամսոնյանը ԲԱԼ ԼԱԲ-ի թիմին նվիրեց Գյումրիի մասին պատմող գրքեր, ի նշան սպասվելիք համագործակցությունների։
ԲԱԼ ԼԱԲ-ը և Գյումրու համայնքապետարանը հետագա մեծ համագործակցությունների տեսլական ունեն, սպասե՛ք մեծ նախագծերի՝ ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը։
Ավելին տեսնելու համար անցե՛ք այս հղումով։





