BAL LAB

Օնլայն վաճառքները խթանելու գործիքները․ Մաս 1

Օնլայն վաճառքները խթանելու գործիքները․ Մաս 1

Ըստ Data Insight-ի տվյալների՝ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանում օնլայն գնումների շուկան հասել է 725 միլիարդ ռուբլու: Առաջին կիսամյակում ռուս ինտերնետ-օգտատերերը կատարել են 191 միլիոն ռուբլու գնումներ համացանցում։ Այս ցուցանիշը ավելին է, քան ողջ 2016 թվականի գնումները։ Ընդամենը 3 տարի և այսքան աճ։

Հայաստանում ևս նույն պատկերն է։ 2020 թվականին, երբ ողջ աշխարհը տառապում էր կորոնավիրուսից և մեր երկրում օնլայն առևտրի շրջանառությունը աճեց 3 անգամ։

Այս ոլորտի հսկաները՝ Չինաստանը, ԱՄՆ-ն և Արաբական երկրները ունեն իրենց հաջողության հստակ ուղին։ Ուսումնասիրելով այն մենք փորձեցինք դուրս բերել մի քանի քայլ, որոնք կօգնեն ձեզ խթանել օնլայն վաճառքները։

Օնլայն խանութներն ունեն իրենց յուրահատկությունները, սակայն երբեմն դրանք ամեն ինչ ավելի են բարդացնում։ Դրանք են՝

  • Բազմաթիվ էջեր
  • Հսկայական ցանկ
  • Անվտանգության բացակայություն
  • Ինֆորմացիայի անընդհատ թարմացում

Կան մի շարք առանձնահատկություններ ևս, որոնք անհնար է աչքաթող անել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն քայլերը, որոնց շնորհիվ դուք կհասնեք ցանկալի արդյունքին և «կհարվածեք» ճիշտ թիրախին:

1.Մշակեք ռազմավարություն

Առանց ռազմավարության շատ բարդ է և երբեմն էլ անհնար օնլայն վաճառքների թիվը ցանկալիին մոտեցնելը։ Մշակված ռազմավարության մեջ պետք է հստակ ընդգծված լինեն այն քայլերը, որոնց շնորհիվ դուք պետք է հասնեք ձեր նպատակին, որը ևս պետք է իր տեղն ունենա ռազմավարության մեջ։

Այս փաստաթուղթը մշակելիս մանրամասն զննեք շուկան և ուսումնասիրեք մրցակիցներին, որպեսզի հասկանաք, թե ինչ սպասել ձեր ապրանքներից և դրանց գներից։ Անչափ կարևոր է նաև լսարանի հետ աշխատանքի ուսումնասիրության արդյունքները ևս զետեղել այստեղ, քանզի հետագայում հենց այս տեղեկության շնորհիվ պետք է հասկանաք, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատել նրանց հետ, ինչ սպասել նրանցից և որտեղ փնտրել նրանց։

2. Պատրաստ եղեք առաջախաղացման։

Վաճառնքերի աճը խթանելու համար պետք է պատրաստ լինել ցանկացած տեսակի «զոհողության»։ Եթե վեբ կայքով եք իրականացնում ձեր վաճառքները, պատրաստ եղեք բախվելու բազում խնդիրների։ Այստեղ պետք է անընդհատ բարելավել ձեր կայքի աշխատանքը, որպեսզի հաճախորդները չբախվեն նորանոր խնդիրների։

3. Ավելացրեք ապրանքների վարկանիշ

1-ին հերթին ճիշտ աշխատանքի դեպքում վարկանիշների տեղակայումը ավելի ակնհայտ կդարձնի ապրանքը։

Վարկանիշ ցուցադրելով դուք վստահություն ձեռք կբերեք հաճախորդի մոտ, քանզի տալիս եք նրան շանս ընտրելու բոլորի կողմից բարձր գնահատված ապրանքը։

4. Տվեք մարդկանց խոսելու հնարավորություն

Ի տարբերություն օֆլայն խանութների, որտեղ դուք կարող եք ձեռք բերել այն ամենը՝ ինչ կցանկանաք և դրա հետ մեկտեղ շոշափեք ապրանքները, փորձեք հագուստները, երբեմն սնունդը և այլն, օնլայն գնումների դեպքում սա անհնար է, ավելի ճիշտ՝ դեռ անհնար է։

Մարդկանց տվեք խոսելու հնարավորություն։ Թողեք, որպիսի ինչ-որ ապրանք նախկինում գնած մարդը կարողանա հանգիստ իր կարծիքը գրել դրա մասին։ Այն կօգնի և՛ Ձեզ՝ թերությունները բացահայտելու հարցում, և՛ գնորդներին՝ կողմնորոշվելու հարցում։

5. Կապ ստեղծեք գնորդի և ապրանքի միջև

Ինչ-որ ապրանք ուսումնասիրելիս, բնականաբար, կզգանք անվստահություն, եթե չիմանանք դրա մասին այն ամենը ինչ մեզ հետաքրքրում է։ Այդ տեղեկությունների հետ մեկտեղ ավելացրեք ապրանքի, օրինակ, 3D մոդելավորման նկարները, տեղադրեք լուսանկարներ ապրանքի տարբեր դիրքերից, ցույց տվեք մարդկանց, թե քանի հոգի է գնել այդ ապրանքը, ապրանքի գնային շարժը և այլն։

6. Կայքում ապրանքների ճիշտ դասակարգում

Պետք է խմբավորել ապրանքներն ըստ նրանց ունեցած որոնման անհրաժեշտության: Առանձնացրեք ապրանքների այն կարգերը, որոնք կհեշտաացնեն հաճախորդի ընտրությունը, օրինակ՝ զեղչված ապրանքները, նորույթները և այլն։

7.Պատմեք զեղչերի մասին

Զեղչը այն խթանն է, որն ստիպում է հախախորդին ավելի հաճախ մուտք գործել ձեր կայք։

Հիմնավորեք զեղչը, օրինակ՝ տոների կապակցությամբ, որպեսզի այն այցելուի համար կասկածելի չթվա և «սովորեցնի» հաճախորդին, որ ձեր կայքում կան զեղչեր։

Հիշե՛ք, որ զեղչերը պետք է հաշվարկվեն և ընտրվեն խելամտորեն, ավելորդ խնդիրներից խուսափելու համար։

8. Ստեղծեք երաշխիք, որ լավագույն գները ձեզ մոտ են

Խնայեք գնորդի ժամանակը։ Ցույց տվեք նրան, որ ձեր մոտ առաջարկվում է լավագույն գինը։ Այդպես գնորդը ավելի արագ որոշում կկայացնի և չի ծախսի հավելյալ ժամանակ մի քանի խանութ ուսումնասիրելու և լավագույն գինն առանձնացնելու համար։ Այսպես դուք ազդում եք գնորդի ենթագիտակցական մակարդակի վրա։

9․ Նշեք ապրանքատեսականին և արտադրող երկիրը

Ապրանքը որոնելու գործում գնորդների համար մեծ դերակատարում ունեն բրենդները և արտադրող երկրները։

Եթե գնորդը փնտրում է ապրանքներ, որոնց բնութագրման բաժնում հստակ նշված է բրենդի և արտադրող երկրի անվանումը, ապա նա կարևորում է, թե որ երկրում է արտադրվել ապրանքը։

Ցանկալի է ավելացնել առանձին էջեր, որտեղ գնորդները կկարողանան ընտրել իրենց սիրելի ապրանքատեսականին՝ նախընտրելի երկրից: Այսպես, լրացուցիչ շարժ կապահովվի դեպի ձեր կայք, քանզի բազմաթիվ գնորդներ մեծ ուշադրություն են դարձնում այս 2 հատկանիշին։

10. Տեղադրեք տեսահոլովակներ

Վիդեո կոնտենտը այս պահին իր բարձունքի վրա է և դուք չպետք է աչքաթող անեք այն։ Առաջին հերթին դա կցուցադրի ձեր ապրանքը բոլոր կողմերից։ Երկրորդ՝ այն հնարավորություն կտա ձեզ ցուցադրել ապրանքը «գործի մեջ»։

Սա կդառնա լրացուցիչ հանգամանք, որպեսզի գնորդը ավելի շատ վստահի ձեզ և ապրանքը գնելու որոշումը արագ կայացնի։

Երրորդ հերթին այն կմեծացնի հաճախորդների կայքում մնալու տևողությունը, ինչը դրականորեն «կանդրադառնա» մյուս ապրանքների վրա։

Չորրորդ դեպքում էլ այն կբացի նոր հնարավորություններ։ Տեղադրելով ձեր տեսանյութերը YouTube-ում, հնարավոր է, մի քանի անգամ ավելի շատ մարդ այցելի ձեր կայք։