BAL LAB

Ինչպե՞ս կարող է Pinterest-ն օգնել բիզնեսին

Ինչպե՞ս կարող է Pinterest-ն օգնել բիզնեսին

Pinterest-ն իրեն ներկայացնում է որպես ոգեշնչման աղբյուր, սակայն հայկական իրականությունում այն երբեմն դիտվում է ուղղակի նկարներ որոնելու գործիք, երբեմն էլ այն ասոցացվում է հաճելի ժամանցի համար նախատեսված հարթակի հետ:

Իրականում, Pinterest-ին կարելի է որակել որպես նոր գաղափարների հարթակ, քանզի այստեղ մեկտեղված են հազարավոր թեմաների վերաբերյալ միլիոնավոր նկարներ, որոնք անվանվում են pin-եր:

Pinterest-ը բիզնեսի համար

Ոլորտում խորը ուսումնասիրություններ կատարած մարդիկ կփաստեն, որ Pinterest-ն ունի բոլոր շանսերն Instagram-ին շրջանցելու: Վերջինս, կարծես թե հետ է մնում այլ սոցիալական ցանցերից, քանզի մարդիկ հոգնում են «նույնից», իսկ նոր թարմացումները, գրեթե ակներև չեն ու ոչինչ չեն ասում օգտատերերին:

Pinterest-ում գրանցվելիս պետք է հասկանաք, անձնական հաշիվ, թե՞ բիզնես-հաշիվ: Ընդհանուր տեսքն այս երկուսի, գրեթե, չեն տարբերվում, սակայն բիզնես-հաշիվը հնարավորություն է տալիս զբաղվելու վաճառքներով, գովազդներ տեղադրել և ստանալ հնարավորություն դիտելու վիճակագրություն: Կա մեկ բայց: Pinterest-ը հստակ զգուշացնում է, որ բոլոր նրանք, ովքեր գրանցվում են կոմերցիոն նպատակներով, պետք է ունենան գրանցված կազմակերպություն: Այդ ամենի հետ մեկտեղ պետք է ստորագրել համաձայնագիր՝ ընկերության կանոնադրության հետ:

Բիզնես-հաշիվ գրանցվելուց հետո հնարավորություն եք ստանում ապահովել ձեր ապրանքների ու ծառայությունների առաջխաղացումը, դրանք ցուցադրելով ավելի մեծ լսարանի: Կարող եք ստեղծել pin-եր, խմբավորել ապրանքները հատուկ բաժիններում և այլն: Pinterest-ը երբեմն ծառայում է որպես ցանկ, որը թույլատրում է տեղադրված ապրանքներին տալ կայքի, այլ սոց. ցանցերի հղումներ, այդպիսով ներգրավելով նոր լսարան:

Ինչու՞ է անհրաժեշտ Pinterest-ը բիզնեսին

Pinterest-ն այլ հարթակներին արժանի մրցակից է բիզնեսի զարգացման համար: Oracle Data Cloud-ի հետազոտությունները հանդիսանում են վերոնշյալի ապացույցը: Գովազդի տեղադրումը Pinterest-ում 3.8 անգամ ավելի արդյունավետ է ավելացրել վաճառքները, քան ցանկացած այլ հարթակ:

Պարզից էլ պարզ է դառնում, որ Pinterest-ը համարվում է լսարանի հետ շփվելու հրաշալի տարբերալ: Կարևոր է նշել, որ այս հարթակի օգնությամբ կարող եք ձեր բրենդի շուրջ համախմբել բազմաթիվ մարդկանց:

Pinterest-ը քայլ առ քայլ

  1. Ստեղծեք բիզնես-հաշիվ, եթե արդեն ունեք հոյակապ է, իսկ եթե ունեք անձնական հաշիվ, ապա այն վերափոխեք բիզնես-հաշվի:
  2. Կցեք ձեր հաշիվը այլ հարթակներին՝ Facebook, Youtube, Instagram
  3. Դրեք հստակ նպատակ. Դա կարող է լինել վաճառքների ավելացումը, լսարանի ներգրավումը, թիրախային շուկա ձեռք բերելը և այլն: Կարևորը հիշեք այն մասին, որ ստեղծել հաշիվ ուղղակի հաշիվ ունենալու համար բացարձակ անիմաստ է, քանզի այն կխլի ձեր ժամանակը և կունենա 0 արդյունավետություն:
  4. Ստեղծեք գրաֆիկ. Ճիշտ ղեկավարումն ու համաձայնեցված հրապարակումները պակաս կարևոր չեն: Ստեղծեք կոնտենտ-պլան, սահմանեք հստակ ժամանակացույց ու շարժվեք դրանով:
  5. Մի քանի խորհուրդ նոր ու հետաքրքիր կոնտենտ ստեղծելու համար՝
  • Օգտագործեք միայն որակյալ սարքավորումներ
  • Հստակ ձևակերպեք այն մեսիջը, որը ցանկանում եք հասցնել լսարանին
  • Ներկայացրեք, թե ինչու են մարդիկ գնելու ձեր ապրանքը կամ օգտվելու ձեր ծառայություններից
  • Ավելացրեք տարբերանշան

Եվս մի քանի խորհուրդ սկսնակների համա՝ օգտագործես բանալի բառեր և նախադասություններ, պահեք լսարանի հետ կապը, ուսումնասիրեք վիճակագրությունը:

Վիճակագրություն և հետաքրքիր փաստեր

Ըստ 2022 թվականի տվյալների Pinterest-ից ամսական օգտվում է շուրջ 478 միլիոն ակտիվ օգտատեր, որոնց մեծ մասը վճարունակ է: Նրանց 60%-ը կանայք են: Ուշագրավ է, որ Pinterest-ից օգտվողների 45%-ի ընտանեկան բյուջեն գերազանցում է 100000 ամերիկյան դոլարը: Զարմանքը թոթափելուց հետո, բացահայտենք, որ 85%-ը սկսում են նոր նախագիծ՝ Pinterest-ից ստացած գաղափարի շնորհիվ: Այլ վիճակագրություն՝

  • Օգտատերերի 80%-ն ամեն շաբաթ նոր ապրանք կամ բրենդ է բացահայտում:
  • Pinterest-ի շուկայական արժեքը գրեթե 50 միլիարդ դոլար է:
  • Վերջին տարիների աճը ներկայացնում ենք գրաֆիկի միջոցով ու հետևությունները թողնում ենք ձեզ`
 

Pinterest-ը Հայաստանում

Հայաստանում, որքան էլ զարմանալի է, տարբեր աղբյուրների համոզմամբ Pinterest-ն ունի մեծ տարածում: Ավելի մեծ, քան, օրինակ, Youtube-ը:

Ներկայացնում ենք ըստ ամիսների Հայաստանում Pinterest-ից օգտվողների տոկոսը: