PR ռազմավարություն մշակելու 8 քայլ
Ցանկացած ընկերություն, որը ցանկանում է ապահովել իր բրենդի առաջխաղացումը պետք է զբաղվի PR-ով:
Առհասարակ, PR հաճախորդներին կարելի է բաժանել 3 տիպի՝
Բիզնես: Փոքր կազմակերպություններից մինչև մեծ ընկերություններ: Նրանց անհրաժեշտ է PR, որպեսզի նրանց ապրանքները և ծառայությունները արժանանան ուշադրության ԶԼՄ-ների և հաճախորդների կողմից:
Ոչ առևտրային կազմակերպություններ: Ինչպես բիզնեսին, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններիին անհրաժեշտ է, որպեսզի նրանց նպատակներն ու մեսիջներն հասկանալի ու հասանելի լինեն, որպեսզի հասնեն հաջողության և PR-ը կարող է լուծել այս խնդիրը:
Ֆիզիկական անձինք. Հանրահայտ դեմքերը, որոնք հայտնվել են Forbes ամսագրում: Ոչնչով չտարբերվող սովորական PR-միջոցառումներց կամ PR կարևոր քայլերից բացի PR մասնագետներն ունեն նաև այդ մարդկանց և ԶԼՄ-ների միջև կապ պահողի դեր, նրանց տալով իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն:
Ընկերությունների ղեկավարները, ոչ վաղ անցյալում, չէին տեսնում հասարակության հետ կապի արժեքն ու անհրաժեշտությունը՝ մինչև համաշխարհային առաջին ճգնաժամը:
Եթե ղեկավարները հանդիպում էին խնդիրների, մասնագետները փորձում էին ապացուցել իրենց դերը և այդ ժամանակ հարց ծագում էին բազում հարցեր:
Հանրային տեղեկությունները հասանելի են ցանկացած թիրախային շուկայի՝ ողջ աշխարհում: Հիմա, ավելի քան երբևէ, ընկերությունները պայքարում են իրենց բրենդի շուրջ տարածվող թյուր ինֆորմացիայի դեմ:
Լսարանի և ընկերության հարաբերությունները և նրանց ընկալումը բրենդի, ցանկության և այլնի, կարող են ապագայում դրականորեն անդրադառնալ բրենդի կամ ընկերության հաջողություններում: Մասնագետը, որն ունի կապ հասարակության հետ, օգնում է հետևել ու ղեկավարել մեսիջները ընկերության կամ հաճախորդի կողմից և ղեկավարել իրենց համբավը շուկայում:
Այսօր մարքեթինգային ու PR մասնագետները դառնում են ցանկացած բիզնեսի համար գլխավոր օղակը: Նախօրոք քննարկված, մշակված ու հաստատված ռազմավարությունն օգնում է հասնել ինչպես շատ կարևոր նպատակներին՝ ինչպիսիք են թիրախային շուկայի վստահությունը, ԶԼՄ-ների դրական ներգրավվածությունը, այնպես էլ 2-րդայիններին, որոնք ևս շատ ցանկալի են և դրական են անդրադառնում վաճառքների, ծառայությունների մատուցման որակի և այլնի վրա:
Դրական համբավի ստեղծում
Հասարակության հետ աշխատանքն իրենից ենթադրում է ընկերության, բրենդի, կոնկրետ ապրանքների իմիջին ստեղծումը և դրա պաշտպանում: Այն ուղղված է կարևոր ինֆորմացիայի տարածմանը, որպեսզի ձևավորի տևական ու լավ համբավի ձևավորմանն ու թիրախային լսարան գտնելուն:
Տիպիկ PR ընկերության աշխատանքը կարող է ուղղված լինել հեռուստաընկերություններում և/կամ ռադիոյում, թերթերում կամ օնլայն տիրույթում բիզնեսի ներկայացված լինելուն: Մերօրյա իրականությունում արդեն ընդգծված են հասարակության հետ ավանդական կապի և այլ մարքեթինգային քայլերի միջև:
«PR-ն այսօր ընդհանրապես մեդիա տիրույթում ներկայանալի լինելը չէ, այլ մարքեթինգային և բիզնես ընկերությունների ռազմավարության մաս»:
Ինչու՞ է բիզնեսին անհրաժշետ PR ռազմավարությունը
Բիզնեսը հասնում է հաջողության, երբ հիմքում կա համբավ ու թիրախային լսարան, որոնք դառնում են PR ընկերությունների գլխավոր նպատակը:
Չնայած երկար ժամանակ PR-ը համարվել է անհրաժեշտություն միայն մեծ բիզնեսի համար, սակայն ներկայիս իրավիճակը խոսում է այն մասին, որ լրատվականներին գրավում է փոքր և միջին բիզնեսը:
Կարճ ասած PR-ը դա ռեպուտացիոն բիզնես է: PR-ն այն է, ինչից կախված է, թե ինչպես կվերաբերվեն ձեզ և ձեր բրենդին:
Ի՞նչ կարող է տալ PR մասնագետը ձեր բիզնեսին
- Ճանաչելիություն
- Վստահություն
- Հաճախորդներ
- Համագործակցություններ
- Ներդրումներ
- Անձնակազմ
Վերոնշյալ բոլոր՝ 6 կետերը համարվում են աշխատանքային դաշտ PR-ի համար:
Լավ ու որակյալ ապրանք ստեղծելը կամ ծառայություն մատուցելն այլ է, բայց ձեր պատմությունն ու նպատակներն այն են, ինչով մարդիկ կապված են միմյանց հետ:
Եթե ունեք որակյալ ապրանք կամ լավ ծառայություն եք մատուցում և այս ամենին գումարվում է նաև հետաքրքրիր պատմություն, ապա հավանականությունը նոր ներդրողների ավելի է մեծանում:
Թղթի վրա PR-ը կարող է երևալ բավականին հեշտ, սակայն արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ են ճիշտ մեթոդներ, որոնք համախմբում են PR-ն ու այլ մարքեթինգային գործիքներ:
Ինչպե՞ս ստեղծել PR ռազմավարություն
1. Նպատակներն ու խնդիրնեը
Համոզվեք, որ ձեր նպատակները հստակեցված են, կարող եք չափել դրանք, իրակա՞ն է արդյոք դրանց իրագործումը, հստա՞կ են ժամկետները և այլն:
2. Խորաթափանցություն և հետազոտություն
Լավ ռազմավարությունը պետք է հիմնված լինի մոնիթորինգի, վիճակագրության և հետազոտությունների վրա:
Հետազոտություններ անցկացնելուց, հարցումներ իրականացնելուց, մոնիթորինգից և վիճակագրական տվյալներ դուրս բերելուց հետո կարող եք հստակ ստեղծել ռազմավարություն, հակառակ դեպքում, եթե չկան փաստեր, որտեղի՞ց է գալու այն հիմքը, որի վրա սկսելու եք աշխատանքը:
3. Թիրախային շուկա
Պարզ խոսքերով, թիրախային շուկայում գտնվող մարդիկ այն մարդիկ են, որոնց պետք է հետաքրքրի ձեր ապրանքը/ծառայությունը:
Ցավոք սրտի, մարքեթինգային բյուջեները հիմնականում սահմանափակ են և դուք չեք ունենալու հնարավորություն «թակելու» բոլոր այն մարդկանց դռները, որոնք կարող են դառնալ ձեր թիրախային շուկան:
Հաճախորդների ցանկությունները բավարարելը՝ ձեռնարկատիրության հաջողության գաղտնիքներից մեկն է: Որպեսզի հնարավորինս ապահովվի հաճախորդների ցանկությունները, անհրաժեշտ է ստանալ մանրամասն տեղեկություն շուկայի, ապրանքի, ծառայության մասին՝ ձեր լսարանի և/կամ շուկայի աչքերով:
Նման տեղեկության տիրապետելը, ծառայությունը կամ ապրանքը կարող են ավելի գրավիչ դարձնել հաճախորդի համար:
Այնպիսի բնութագրիչներից բացի՝ ինչպիսիք են սեռը, տարիքը, եկամուտը, բնակության վայրը և այլն, կարևոր դեր է խաղում նաև տեղեկությունն ընտանեկան վիճակի, կրթության, մասնագիտության մասին:
Նման ֆիլտրերի շնորհիվ, կարող եք հստակ խմբերի ուշադրությունը գրավել կոնկրետ ապրանքի վրա:
4. Մակրո և միկրո միջավայրների հետազոտություն
Յուրաքանչյուր բիզնեսի վրա անդրադառնում են բազմաթիվ : Ընկերությունը երբեք չի կարող գույությւոն ունենալ կամ աշխատել ասես վակուումում լինի: Ընդհանուր բնութագրիչները կարելի է բաժանել 2 մասի:
1-ինը՝ միկրոմիջավայր: Սա ազդում է կոնկերտ բիզնեսի վրա: 2-րդը՝ մակրոմիջավայրը՝ ազդում է բոլոր գործող բիզնեսների վրա:
Թե’ միկրո և թե’ մակրո ցուցանիշները մեծ ազդեցություն ունեն բիզնեսի հաջողության վրա: Ձեր ռազմավարությունը պետք է հետևի նաև դրանց, եթե դուք իրականում ցանկանում եք, որ ձեր բիզնեսն ունենա առաջխաղացում և կարողանա պահել տեղը շուկայում:
5. Բանալի հաղորդագրություններ
Ցանկանու՞մ եք, որպեսզի Ձեր բիզնեսը մարդկանց կողմից յուրահատուկ կերպով ընկալվի: Ցանկանու՞մ եք, որպեսզի հաճախորդները հիշեն ձեզ ու նկարագրեն ձեզ ու ձեր բիզնեսը հատուկ բառերով: Ձեզ անհրաժաշետ են բանալի հաղորդագրությունները:
Բանալի հաղորդագրությունները համարվում են PR ռազմավարության կարևոր մասը, քանի որ դառնում են ձեր կոնտենի մասը և ձեր մտքերը հասցնում են ուրիշներին: Դուք կարող եք օգտագործել բանալի հաղորդագրությունները թե’ գրավոր, թե’ բանավոր շփման ժամանակ, որպեսզի կարողանաք ձեր թիրախային շուկային հասցնել հստակ միտքը ձեր բրենդի մասին:
Բանալի հաղորդագրություններ ստեղծելիս, մտածեք, թե արդյո՞ք այն ակտուալ է, դրական կերպով կանդրադառնա և հետք կթողնի մարդկանց վրա, թե ոչ:
Ճիշտ հաղորդագրության ստեղծումը պահանջում է գիտելիքներ, փորձ ու միջոցներ՝ դրա տարածման համար:
6. Տակտիկա
Շատերն են շփոթում տակտիկան ռազմավարության հետ, բայց տակտիկան կարելի է համարել «գործող ռազմավարությունը»:
Տակտիկան, դա գործողություն է, որը դուք կամ ձեր թիմը պետք է օգտագործեք յուրաքանչյուր ռազմավարության նպատակներին հասնելու համար: Դրանք քայլեր են, որոնք առաջ են տանելու ընկերությունը դեպի նպատակները: Յուրքանչյուր տակտիկա պետք է պատասխանի հստակ հարցերի, թե հաջորդն ինչ քայլ պետք է անել, որպեսզի հասնել ընդհանուր նպատակին:
7. Ժամանակ
Դուք նաև պետք է դնեք հստակ ժամանակային սահմանափակումներ յուրաքանչյուր քայլի համար, որպեսզի համոզվեք, որ դրանք կիրականացվեն հստակ ժամանակահատվածում: Օրինակ, դուք կարող եք ստեղծել գործողությունների ցանկ, որում մանրամասն ներկայացված են հստակ ժամանակում ընկած գործողությունները՝ PR ակտիվության վերաբերյալ: PR ռազմավարությունը, որում մանրամասն ներկայացված են ժամանակահատվածներում ընկած գործողությունները, ավելի են հեշտացնում աշխատանքային գործընթացը, չեն թողնում մոռանալ կարևոր առաջադրանքի մասին և այլն:
8. Հաջողության գնահատական
Ցավոք, PR ընկերության հաջողությունը գնահատելը բավականին քննարկվող ու վիճելի հարց է: Մարքեթինգային ընկերությունները սկսել են օգտագործել տարբեր միջոցներ, որպեսզի կարողանան գնահատել նրանց աշխատանքը:
Ինչպե՞ս կարելի է չափել աշխատանքը:
Ահա ցանկը, որով կարող եք գնահատել ընկերության իրականացրած ծրագրի արդյունավետությունը:
Վաճառքների վիճակագրությունը:
Սոց. ցանցերում reach-երի (охват) քանակը:
ԶԼՄ-ներում տեսանելիությունը:
Բրենդին հիշատակելու հաճախականությունը:
Բանալի բառերի վարկանիշը:
Կայքերի հաճախականությունը:
Հղումներ բացելու քանակը:
Յուրահատուկ այցելուների քանակը:
Անչափ կարևոր է չափել PR ռազմավարության հաջողությունը: Դուք կարող եք ստեղծել ձեր գործիքները դրանք չափելու համար: Չափելով հաջողությունը կհասկանաք, թե որ մասում է գերազանց աշխատանք տարվել, ինչի վրա է պետք աշխատել և այլն: