BAL marketing and creative LAB

logored

Հոգեբանական հանդիպում ԲԱԼ ԼԱԲ-ում

Օգոստոսի 21-ին BAL LAB-ը համատեղ Teenslive կազմակերպության, իրականացրեցին հոգեբանական հանդիպում-քննարկում երիտասարդների համար։

Հանդիպման խոսնակներն էին հոգեբան Անի Ազիզյանը և ինֆլուենսեր Աննա Բաղդասարյանը, հանդիպումը կորդինացրեց Արուսիկ Մկրտչյանը։

Ակտիվ քննարկման ընթացքում երիտասարդներին ներկայացվեց առողջ և անառողջ ընկերական հարաբերությունների կարևորագույն թեման, ինչպես նաև դուրս բերվեցին կոնֆլիկտների հաղթահարման մեթոդները, քննարկեցին, թե ինչ է բուլինգը, վերջինիս տեսակները և իհարկե, թե ինչպես կանխել այն։

Երիտասարդները անկեղծորեն կիսվեցին իրենց սեփական փորձով և այն դժվարություններով, որոնք ունեցել են կյանքի այս կամ այն ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում TeensLIVE-ի պրոֆեսիոնալ թիմին, ինչպես նաև հոգեբան Անի Ազիզյանին և ինֆլուենսեր Աննա Բաղդասարյանին գեղեցիկ, օգտակար և արդյունավետ համագործակցության համար։