Ամփոփեվեց համատեղ ԲԱԼ ԼԱԲ-ի իրականացվող նախաձեռնություններից մեկի՝ «ՍՔԱՅ Գյումրի»-ի երկու տարվա գործունեությունը։
Ամփոփիչ միջոցառման գլխավոր հերոսները ՍՔԱՅականներն էին, իսկ հյուրերը՝ ՍՔԱՅականների ծնողները, ընկերներն ու հարազատները։ Պատվավոր հյուրերի ցանկում էին արդեն հարազատ դարձած Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչները` Լիանա Սարգսյանը և Քրիստինա Ասլիկյանը, ինչպես նաև Վորլդ Վիժն Գերմանիայի թիմի ղեկավար Հաննես Րեուտերը։
Ելույթների ընթացքում ՍՔԱՅականները խոսում էին այս ընթացքում ակումբի տված գիտելիքների, ծանոթությունների և ամենակարևորը՝ հնարավորությունների մասին, մանսավորապես այն նախագծերի, որոնցում հնարավորություն են ունեցել ներգրավվել ու դառնալ վերջինիս կարևոր մասնիկ՝ www.urgnalgyumrium.am-ի, VENTE-ի, Digital Forest-ի, «3 հյուր»-ի, «You Think Hachathon»-ի, «Digital Corner»-ի, ինչպես նաև այլ ծրագրերի մասին՝ կրթական և բնապահպանական նախագծերի մասին։
Ուրախ ենք, որ համատեղ ջանքերով ստեղծված Գյումրիի ՍՔԱՅ ակումբում հավաքված են խելացի, նպատակասլաց և պայծառ երիտասարդներ, որոնց հետ միշտ հաճելի է աշխատել տարբեր նախաձեռնությունների շրջանակում։