BAL marketing and creative LAB

logored

ՍՄՄ — Սոցիալական Մեդիա Մարքեթինգ

BAL LAB-ը համատեղ ARM strong Community Development Program, հիմնադրել է #ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ_ԴՊՐՈՑ կրթական ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի համայնքերում կրճատել աղքատության ցուցիչը թվային ոլորտի գիտելիքների և մասնագիտական մակարդակի բարձրացմամբ։

Եթե ուզում եք ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, նոր հմտություններ, թե՛ տեսական և թե՛ գործնական գիտելիքներ, ապա այս դասընթացը հենց ձեզ համար է:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայականեր, իսկ լավագույն մասնակիցները կանցնեն փորձաշրջան BAL LAB-ում և գործընկեր համապատասխան այլ կառույցներում։

Դասընթացին գրանցվելու համար անցե՛ք այս հղումով։

Այլ մանրամասներ՝

  • Անցկացման վայրը՝ ԲԱԼ ԼԱԲ (ք․ Գյումրի, Գայի 1, ԳՏԿ, սենյակ 107)
  • Տևողությունը՝ 2 ամիս
  • Ընդունելությունը՝ ըստ գրանցման հայտի և նախնական թեստավորման
  • ARM strong Community Development Program-ը ֆինանսավորել է ամսական արժեքի 60 տոկոսը, որից հետո այն կազմել է՝ 29,000 ՀՀ դրամ ամսական։

Դասընթացը կլինի անվճար, եթե դիմորդը լինի նպաստառու, ունենա հաշմանդամություն, լինի Արցախից տեղահանված, պատերազմի մասնակից կամ ունենա այլ սոցիալական խոցելիություն։

#DefineYourDigitalPath #BALLAB #BALSMM #BALeducation #ՀմտություններիԴպրոց