Spotify
Spotify-ին ծանոթ են շատերը։ Այս օրինակը բավականին լավ արտացոլում է մարքեթինգային ճիշտ ռազմավարության կարևորությունը։ Spotify-ի օրինակը լավագույնն է այն բանի, թե ինչպես պահել օգտատերերին և թույլ չտալ, որպեսզի նրանք գնան մրցակիցների մոտ։ Ծառայություն մատուցող այս ընկերությունը իր ողջ ուժերը ներդրել է ծրագրի հարմարավետության և արտաքին տեսքի վրա։ Գրավչությունը և դիզայներական լուծումները հնարավորություն են տալիս այս հարթակին իր ոլորտում հանդիսանալ ֆավորիտ։ Spotify-ից օգտվում է 300 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ Այս ամենի հետ մեկտեղ նրանց կեսը՝ շուրջ 150 միլիոնը օգտվում են վճարովի բաժանորդագրությունից։ Spotify-ի հիմքում հարմարավետությունն է։ Այս ծրագրի համար նույնսիկ մշակվել է արհեստական բանականություն, որը օգտատիրոջ լսած երգերի հիման վրա մշակում է նոր ցանկ և այն առաջարկում է օգտատիրոջը։
GoPro
Ընկերության ռազմավարության նպատակը բրենդի շուրջ «տեղեկատվական տարածություն» ստեղծելն ու մարդկանց ուշադրությունը ապրանքի վրա կենտրոնացնելն է։ Էքստրեմալ սպորտի սիրահարների համար նախատեսված այս տեսախցիկներ արտադրող ընկերությունը իր սոց․ ցանցերի էջերում կիսվում է սեփական արտադրանքով արված տեսանյութերը։ Այդպես, GoPro-ն ավելի շատ ուշադրություն է կենտրոնացնում իր վրա, ինչն էլ օգնում է բրենդի տարածմանը և ճանաչմանը, ինչն էլ իր հերթին նոր գնորդներ է «բերում» ընկերությանը։ Արտադրողը առաջարկում է նաև տեսանյութերի հետ աշխատելու սեփական ծրագիրը, որը ավտոմատացված կերպով տեսանյութերի վրա տեղադրում է ջրային նշանը՝ watemark-ը։ Այդպես, GoPro-ից օգտվողները ոչ միայն տարածում են իրենց տեսանյութերը, այլև կիսվում են որակյալ տեսանկարահանման գաղտնիքով։ Այս ամենից զատ, GoPro-ն հաճախակի մրցույթներ է անցկացնում իր հետևորդների շրջանում՝ խաղարկելով արժեքավոր նվերներ։
Vogue
Vogue-ի ռազմավարությունն ընթերցողներին էլիտար կյանքում «ներգրավելն է»։ VIP հաճախորդները հնարավորություն ունեն շփվելու կայքի և ամսագրի հեղինակների և խմբագիրների հետ, որոնք ծանոթացնում են նրանց ոճային նորություններին ու օգնում են նորաձևության հետ կապված տարատեսակ հարցերում։ Նրանք նաև ունեն հնարավորություն իմանալու այն նորությունները, որոնք հասանելի չեն սովորական օգտատերերին։ Գլխավոր մարքեթինգային գործիքն այն է, որ ընկերության կողմից կազմակերպվում են միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել միայն VIP հաճախորդները։ Այսպիսով, Vogue-ի մարքեթինգ թիմն ավելի ու ավելի հետաքրքրություն է ստեղծում սովորական հաճախորդների շրջանում՝ ծնելով նրանց մոտ VIP հաճախորդ դառնալու ցանկություն։
Nike
Nike-ի կոնտենտ-ռազմավարության խնդիրը սեփական սոցիալական ցանցերի էջերն ուշադրության կենտրոնում պահելն է։ Որպեսզի դա ստացվի, բրենդը տարածում է մոտիվացնող կոնտենտ, որը ցույց է տալիս հարմարավետությունն ու սեփական ապրանքն առօրյայում օգտագործելու դյուրինությունը։ Դեռ բրենդի ձևավորման սկզբնական ժամանակներից այն աշխատում էր դրա հանրաճանաչման վրա և առաջարկում էր ապրանքներ, որոնք կդարձնեն սպորտով զբաղվելը ավելի հեշտ ու հարմար։ Nike-ը չի օգտագործում կոնտենտը ուղիղ գովազդի համար, այլ ցուցադրում է սեփական ներդրումը՝ որևէ մեկի հաջողության կամ անձնական հաղթանակի մեջ։ Նման ինֆորմացիան է լավ աշխատում և ազդում է մարդկանց ենթագիտակցական մակարդակի վրա։
Snickers
Snickers-ը մեր տարածաշրջանում հայտնվեց 1990-ականներին։ Մարքեթոլոգները այն ներկայացնում էին որպես մի ուտես, որը կարող է փոխարինել ամբողջական ճաշին։ Դեռ այն շրջանում մարդիկ չէին կարող պատկերացնել, թե ինչպես կարող է շոկոլադե սալիկը փոխարինել ճաշին և օգտագործում էին այն որպես աղանդեր։ Երբ բրենդով սկսեց զբաղվել այլ ընկերություն, այն արդեն փոխեց իր ռազմավարությունը և շեշտը դրեց դեռահասների վրա, որոնք շատ էին սիրում քաղցրավեինք։ Ներկայում «Մի՛ հապաղիր, սնիԿԵՐսիր»-ը բոլորիս մտքում է, ինչը մարքեթինգային ճիշտ աշխատանքի արդյունքն է։