BAL LAB

Թիմը՝ բիզնեսի հաջողության գրավական

Աշխատակիցների ճիշտ հավաքագրումն ու կառավարումը ձեր ընկերության ապագա հաջողությունը որոշելու հիմնական գործոնն է: Շատ հաջողակ կազմակերպություններ պնդում են, որ նման բարձր արդյունքների են հասել՝ աշխատանքի ընդունելով «ճիշտ» մարդկանց: Ղեկավարները շատ քիչ բան են անում այս գործընթացի արդյունավետությունը բարելավելու համար:

Ինչպե՞ս են ընկերությունները ընդունում աշխատակիցներին։

Որպես կանոն, ընկերությունները աշխատակիցներին աշխատանքի ընդունելու գործընթացին այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում։ Փոխարենը, նրանք պարզապես հետևում են հաստատված օրինաչափություններին կամ ուրիշի առաջարկություններին:

Բայց ի՞նչ է նշանակում «գտնել լավագույն աշխատողին» արտահայտությունը: Ինչպե՞ս են բիզնեսի ղեկավարները որոշումներ կայացնում: Նրանք հենվում են տվյալների վրա, թե՞ պարզապես վստահում են իրենց ներքին ձայնին:

Ի՞նչն է ընկած արդյունավետ ընդունելության հիմքում

Արդյունավետ ընդունելություն կազմակերպելու համար առաջին քայլով պետք է սահմանել, թե ի՞նչ նկատի ունեք ընկերության «աճ» ասելով, որովհետև, դուք երբեք չեք կարող ասել, թե որքան հաջողակ է ձեր կազմակերպությունը, եթե հստակ չգիտեք, թե ինչի եք ուզում հասնել:

Աճը կարելի է հասկանալ, օրինակ, որպես որոշակի գործունեության վրա ծախսվող ռեսուրսների և ժամանակի ճշգրիտ կառավարում կամ մաքսիմալացում: Դրոնք դրական ազդեցություն կարող են ունենալ ընկերության զարգացման վրա: Այսինքն՝ միայն լավ աշխատանք կատարելը չի ​​բավականացնի։

Երբ պատրաստվում եք աշխատակից ընդունել, դուք պետք է ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերը՝

  • Նա կարո՞ղ է բարելավել իր հմտությունները,
  • Նա կարո՞ղ է փնտրել նոր հնարավորություններ,
  • Նա կկարողանա՞ փորձել և հարմարվել նորություններին,
  • Նա կկարողանա՞ ճիշտ հարցերի միջոցով բարելավել աշխատանքը և նոր ուղիներ գտնել բիզնեսի զարգացման համար։

Աշխատանքային փորձի նշանակությունը

Շատ մեծ նշանակություն ունի աշխատանքային փորձի առկայությունը, բայց ոչ այնքան, որքան կարող է թվալ։ Եթե մարդը երկար ժամանակ աշխատել է նույն ոլորտում, դա կարող է խոսել իր մտքի սահմանափակ լինելու մասին։ Ամենայն հավանականությամբ, նա կարծում է, որ եթե նոր աշխատանքը նույն ոլորտից է, ապա նրանք ունեն խնդիրները լուծելու նույն ճանապարհները, ուստի ստիպված չի լինելու նոր բան հորինել։

Առաջին հերթին դուք պետք է ուշադրություն դարձնեք թեկնածուի ունեցած փորձի բազմազանությանը։

Ի՞նչ նշանակություն ունեն մասնագիտական հմտությունները

Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ է պահանջվում մեկի փոխարեն ծրագրավորման լեզու սովորելու կամ խնդիրների լուծման և համագործակցության արդյունավետ համակարգեր սստեղծելու համար:

Ինքներդ ձեզ հարց տվեք, արդյո՞ք տպավորիչ դիզայներների պորտֆոլիոն երաշխիք է, որ նրա դիզայնը կօգնի ձեզ նոր հաճախորդներ ներգրավել:

Թեկնածուի ունեցած հմտությունների վրա կենտրոնանալու փոխարեն, նրանց տվեք հետևյալ հարցերը.

  • Կկարողանա՞ նա կողքի դնել իր սեփական ցանկություններն ու նախապատվություն կտա՞ առավել արդյունավետ լուծումներին,
  • Որքանո՞վ է նա հետաքրքրված աշխատանքի արդյունքով,
  • Արդյո՞ք իր ներկայացրած աշխատանքները համապատասխանում են իրեն:

Անձնական «խարիզմա» 

Անհնար է անտեսել այն փաստը, որ հարցազրույցի ողջ ընթացքը, ըստ «օրենքի», ընթանում է դրական նոտայի վրա: Թեկնածուն փորձում է ցույց տալ միայն իր լավագույն կողմերը։ Ուստի, սրա վրա ուշադրություն դարձնելու փոխարեն, հարցրեք նրան, թե արդյոք նա կարող է ասել դիմացինին այն, ինչ նա պետք է լսի, և ոչ թե այն, ինչ նա ուզում է լսել։

Նաև ուշադրություն դարձրեք, թե թեկնածուն ինչպես է շփվում մարդկանց տարբեր խմբերի հետ։ Հարցրեք ինքներդ ձեզ. թեկնածուի ասածն իսկապես նշանակալի է ձեր ընկերության համար, թե՞ պարզապես փորձում է ձեզ վրա տպավորություն թողնել:

Որքան բազմազան, այնքան գերադասելի

Որքան բազմակողմանի զարգացած լինի թեկնածուն, որքան բազմազան լինի նրա հմտությունները, փորձը և անձնական ձեռքբերումները, այնքան ավելի հավանական է, որ նա կարողանա ոչ ստանդարտ որոշում կայացնել: Երբ պատրաստվում եք մարդուն աշխատանքի ընդունել, մտածեք, թե ինչով են նրա հմտությունները տարբերվում ձեր ներկայիս աշխատակիցների հմտություններից: Կարո՞ղ է նա ինչ-որ նոր բան բերել ընկերությանը:

Դուք պետք է ձգտեք թիմ հավաքել տարբեր հմտություններով և տեսակետներով: Դրանք բոլորը պետք է ուղղված լինեն խնդիրների լուծմանը, այլ ոչ թե սովորական գործերի։ Կաղապարային մտածողությունը մահապատժի դատավճիռ է ստեղծագործական գաղափարների համար, այնպես որ նպատակ դրեք՝ բազմազանությունը:

Աճը հարմարավետության գոտուց դուրս գալն է

Եթե ​​ձեր թիմն ընդգրկում է տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց, ապա «հակամարտությունն» անխուսափելի է։ Եվ դա հիանալի է։

Երբ ձեր աշխատակիցներն ունեն տարբեր գաղափարներ, այն օգնում է գտնել խնդիրների լուծման նոր ուղիներ: Այնուամենայնիվ, հետևեք, որ այդ «հակամարտությունները» չվերաճեն անձնական թշնամանքի, ինչպես նաև դրդեն մարդկանց դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց:

Հիմնովին նոր արդյունք ստանալու միակ միջոցը իրերի սովորական ընթացքի փոփոխումն է։ Այնուամենայնիվ, շատ ընկերություններ, թեև խոսում են աճի և զարգացման մասին, սակայն չեն ցանկանում որևէ բան փոխել։ Առաջնորդները դիմադրում են փոփոխություններին ամեն քայլափոխի և ենթագիտակցորեն խուսափում են այն մարդկանցից, ովքեր կարող են ազդել ներկա իրավիճակի վրա և մարտահրավեր նետել գերիշխող կարծրատիպերին։

Եզրակացություն․Հազարավոր պատճառներ կան կոնկրետ թեկնածուին աշխատանքի ընդունելու կամ մերժելու համար: Կոնկրետ աշխատակցի օգտին ընտրությունը կարող է կատարվել գիտակցաբար կամ անգիտակցաբար:

Պետք է նկատի ունենալ, որ տասը գործատուի համար նույն մարդը կարող է լինել վատագույն տարբերակը, իսկ մեկի համար՝ լավագույնը: Դուք միշտ պետք է ուշադրություն դարձնեք, թե թեկնածուն ինչ նորություն կարող է բերել ձեր ընկերությանը: Նաև մի մոռացեք, թե որքան կարևոր է ստեղծել թիմ, որը բաղկացած է բազմակողման հմտություններ ունեցող մարդկանցից, ովքեր կենտրոնացած են ձեր կազմակերպության աճի և արդյունքների վրա: