BAL LAB

Թիմային աշխատանք և թիմբիլդինգ

Թիմբիլդինգը գործողությունների շարք է, որի նպատակն է բարձրացնել թիմի համախմբվածությունը, արտադրողականությունը և արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանք կատարելով: Պարզ խոսքերով, թիմբիլդինգն այն է, երբ մարդիկ միանում են թիմին՝ առաջադրանքը հաջողությամբ ավարտելու համար:

Լավ և համակարգված թիմ դառնալու համար, մարդիկ պետք է զգան և հասկանան իրենց գործընկերներին, լինեն մոտիվացված և լիովին ներգրավված ընկերության աշխատանքներում:

Ի՞նչ է թիմբիլդինգը և ո՞րն է դրա կարևորությունը

«Թիմբիլդինգ» բառը ծագել է անգլերեն (teambuilding) բառից, որտեղ team նշանակում է թիմ, իսկ build՝ կառուցել, այսինքն` տարբեր գործողությունների միջոցով թիմ կառուցելու գործընթացը։

Միջոցառումները կարող են լինել ցանկացած բնույթի և թեմայի, գլխավորն այն է, որ դրանք ներառեն աշխատողների միասին և ոչ աշխատանքային գործողությունները կամ համատեղ ժամանցը: Կորպորատիվ միջոցառումներն ավելի շատ ուղղված են փափուկ հմտությունների զարգացմանը: Ներկա ժամանակում շատ կարևոր է թիմում աշխատելը, կարծիքդ ճիշտ արտահայտելը և․ առհասարակ, յուրաքանչյուր գործընկերոջ հետ հանգիստ ու ընկերական միջավայրում շփվելը։

Փաստ է, որ շատ ավելի հեշտ է ուսանել տեխնիկական հմտություններ, քան զարգացնել հուզական ինտելեկտը և հաղորդակցման հմտությունները, որոնք պատասխանատու են թիմի աշխատանքի միասնական մեխանիզմի համար:

Ինչպե՞ս հասկանալ՝ ընկերությանն անհրաժե՞շտ է թիմբիլդինգ

Որպեսզի հասկանաք, ընկերությունը ունի՞ թիմբիլդինգի կարիք, թե՞ ոչ, ապա ղեկավարը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.

  • Կա՞ն կոնֆլիկտներ ընկերության որոշ աշխատակիցների կամ ստորաբաժանումների միջև
  • Թիմի անդամները միմյանց ավելի լավ ճանաչելու կարիք ունե՞ն
  • Կա՞ն աշխատակիցներ, ովքեր չափազանց շատ են կենտրոնանում սեփական հաջողության վրա՝ թերագնահատելով գործընկերոջը
  • Արդյո՞ք աշխատակիցների միջև վատ հաղորդակցությունն ազդում է ընկերության առաջընթացի վրա
  • Արդյո՞ք աշխատակիցները մոտիվացված են։

Եթե այս հարցերից մեծ մասին դուք պատասխանել եք այո կամ չգիտեմ, ուրեմն ձեր ընկերությանն անհրաժեշտ է այն։

Ի՞նչ կարող է տալ թիմբիլդինգը ընկերությանը

Ինչպես արդեն նշեցինք, թիմի կառուցումն ուղղված է հասարակ մարդկանցից արդյունավետ թիմ ստեղծելուն, որոնք ունեն նմանատիպ հայացքներ և արժեքներ:

Եկեք ավելի խորը նայենք, թե ինչ է իրենից ներկայացնում թիմ ստեղծելու գործընթացը և որոնք են դրա առավելությունները․

Բարելավում է հաղորդակցությունը ընկերության ներսում

Աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, ծանոթանում են մեկը մյուսի հետ՝ աշխատանքային միջավայրից դուրս։ Մտերմիկ զրույցները թույլ են տալիս գտնել ընդհանուր զբաղմունքներ և նախընտրություններ։

Որքան լավ են աշխատակիցները ճանաչում միմյանց, այնքան ավելի շատ են սկսում իրենց հանգիստ զգալ աշխատավայրում: Իսկ դա իր հերթին հեշտացնում է ընկերության առաջադրանքների իրականացումը։

Բարձրացնում է կատարողականությունը

Բարելավված հաղորդակցությունից բացի, լավ համակարգված թիմը սկսում է կիսել ծանրաբեռնվածությունը: Սա նշանակում է, որ եթե աշխատողներից մեկը համեմատաբար ավելի քիչ աշխատանք ունի անելու, նա կարող է օգնել թիմի մեկ այլ անդամին ավարտելու իր աշխատանքը:

Ի վերջո, թիմը ընդհանրական հասկցություն է և մեկի աշխատանքի թերացումից, մնացած բոլորի աշխատանքի արդյունքը կարող է արժեզրկվել:

Մի կողմից, համակարգողի անմիջական պարտականությունն է վերահսկել բոլոր աշխատակիցների աշխատանքներն ու արդյունքները: Բայց, մյուս կողմից, ոչինչ չի խանգարում մյուս գործընկերներին կապ հաստատել և օգնել լուծելու առաջացած խնդիրը:

Խթանում է ուսումը

Թիմբիլդինգը բարենպաստ միջավայր է ստեղծում անհատական ​​զարգացման համար: Աշխատակիցների միջև լավ հարաբերությունները թույլ են տալիս նրանց ավելի հաճախ փոխանակել տեղեկատվություն և սովորել միմյանցից տարբեր աշխատանքային հնարքներ։

Նախագծի վրա միայնակ աշխատելու համեմատությամբ՝ թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս թարմ գաղափարների և նոր հեռանկարների համար: Արդյունքում՝ յուրաքանչյուրը կարող է նոր բան առաջարկել՝ չվախենալով անտեսվելու կամ ծաղրի ենթարկվելուց:

Լուծում է կոնֆլիկտները

Երբ մարդիկ միասին աշխատում են, առաջանում են անհամաձայնություններ: Թիմի անդամները պետք է լուծեն հակամարտությունները խաղաղ ճանապարհով և չպետք է թույլ տան, որ դրանք վերաճեն լայնածավալ վեճերի, որոնք կվնասեն ընկերությանը:

Հակամարտությունների լուծման բանալին բաց լինելն է՝ տարբեր կարծիքներ և տեսակետներ լսելու և ընդունելու կարողություն: Այն մարդկանց հետ, ովքեր հաշտ չեն միասին, հնարավոր չի լինի լիարժեք թիմ կազմել։

Ինչպե՞ս կազմակերպել ճիշտ թիմբիլդինգ

Ընկերությունը կարող է դիմել որոշ ժամանցային գործակալությունների կամ փորձել ամեն ինչ անել ինքնուրույն։ Եթե ​​ընկերությունը շատ մեծ չէ, ապա զվարճանքի հորինելը չպետք է մեծ խնդիրներ առաջացնի։

Սահմանեք նպատակ
Թեև թիմ կառուցելը հիմնականում զվարճալի է, կարևոր է որոշակի նպատակ դնելը: Միգուցե թիմը մոտիվացիայի պակաս ունի կամ աշխատակիցները լավ չեն շփվում միմյանց հետ:

Միայն նպատակներ սահմանելուց հետո դուք կարող եք մտածել կոնկրետ գործողությունների մասին, որոնք լավագույնս կհանգեցնեն ցանկալի արդյունքին: Երբեմն բավական է միայն հասարակ երեկոն՝ ինչ-որ բարում։

Որոշեք ձեր բյուջեն
Եթե դուք սահմանել եք ձեր նպատակները, ժամանակն է մտածել բյուջեի մասին: Նախքան կազմակերպչական մանրամասներին անցնելը կարևոր է մտածել ֆինանսական բաղադրիչի մասին: Սա կծառայի, որպես բուղեցույց, թե ինչեր կարող եք ձեզ թույլ տալ:

Միջոցառման նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ կան, և դրանցից մի քանիսը կարող են անվճար լինել, օրինակ՝ սեղանի խաղերը գրասենյակում:

Փորձեք միջոցառումը պլանավորել աշխատանքային օրվա համար
Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում երեկոյան կամ հանգստյան օրերին ժամանակ հատկացնել աշխատանքային միջոցառմանը մասնակցելու համար և սա ոչ մի դեպքում չպետք է անտեսվի:

Ավելի լավ է նախատեսված միջոցառումը պլանավորել աշխատանքային օրվա համար, օրինակ՝ ուրբաթ երեկոյին։

Ընտրեք վայրը

  • Գրասենյակում․ Ներքին միջոցառումները կարող են լինել սեղանի խաղերի կամ վիկտորինաների տեսքով, որոնք կանցկացնեք հենց ձեր գրասենյակում
  • Բացօթյա․ Սրանք ֆիզիկական առաջադրանքներն են՝ սպորտլանդիաներ և ընկերական սպորտային մրցումներ։
  • Ժամանցային հաստատություն․ օրինակ՝ բար կամ կարաոկե, քվեստ սենյակներ։
  • Վիրտուալ խաղեր․ օրինակ՝ մաֆիա, սեղանի խաղեր։

Եզրակացություն․ Համաձայն մեր հավաքած վիճակագրության՝ պարզ է, որ ընկերության դրական մշակույթը և գործընկերների միջև վստահելի հարաբերությունները նպաստում են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և բիզնեսի աճին: Թիմ կառուցելը դրան հասնելու ուղիներից մեկն է, որը պետք է իրագործվի։

Ժամանակ առ ժամանակ անցկացրեք միջոցառումներ՝ աշխատակիցների միջև կապն ամրապնդելու և նրանց ներուժն իրագործելու համար: