ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– Տարատեսակ միջոցառումների կազմակերպում և կառավարում,
– Գրասենյակային մենեջմենթի թիմի աջակցում,
– Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
– Աջակցել կառույցի վարչարարությանը,
– Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
– Ըստ անհրաժեշտության ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
– Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
– Թիմի հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
– Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
– Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն)
– MS Word և Google Drive հետ աշխատելու կարողություններ,
– Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
– Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
– Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու ունակություն,
Թեկնածուները պետք է ամբողջապես կամ մասնակի բավարարեն վերը նշված չափանիշներին։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, կապերի և շփումների շրջանակի ընդլայնում, տարատեսակ ժամանցային և կրթական միջոցառումների մասնակցություն
Ինչքա՞ն ժամանակով է կամավորությունը:
Կամավորության նախնական փուլը նախատեսված է 3 ամսվա համար:
Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ ԲԱԼ ԼԱԲ-ը սկսում է կամավորների հավաքագրման նոր փուլ: Այնուամենայնիվ, հնարավոր է նաև երկարաձգել կամավորական շրջանի ժամկետը, եթե կամավորը կրկին դիմում է, և նրա հայտադիմումը հաստատվում է կազմակերպության կողմից։
Որո՞նք են կամավորի իրավուքները և շահերը:
Կամավորներին տրվում է հնարավորություն՝ միջազգային և տեղական ծրագրերի մասնակիցների հավաքագրման ժամանակ նախապատվությունը տրվում է կամավորներին: Կամավորներին կարող է տրվել հավաստագիր կամավորական շրջանը ավարտելու վերջում, ինչպես նաև նրանք կարող են անհրաժեշտության դեպքում ստանալ անհատական երաշխավորագրեր։ Կամավորները կարող են օգտագործել կազմակերպության հնարավորություները, սարքավորումները և ռեսուրսներն իրենց սեփական և աշխատանքային աճի համար:
Որո՞նք են կամավորների պարտականությունները։
Կամավորները պարտավոր են շաբաթական 3 ժամ տրամադրել աշխատանքին, որոնք մեծամասամբ տեղի են ունենում կազմակերպության գրասենյակում։ Կամավորները պարտավոր են իրականացնել իրենց հանձնարարված առաջադրանքները պատշաճ կերպով և ժամկետներում, որոնք սահմանվում են բաժնի համակարգողի կողմից։
ԲԱԼ ԼԱԲ-ի կամավոր կարող է դառնալ այն ֆիզիկական անձը, որը ընդունում է սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են ԲԱԼ ԼԱԲ-ի Առաքելության իրագործմանը: Գրավոր դիմումի համաձայն կառույցի կամավորի ընդունելության մասին որոշումը կայացվում է ԲԱԼ ԼԱԲ-ի ղեկավարության կողմից:
Եթե համաձայն եք և ցանկանում եք դառանալ Հայաստանի ԲԱԼ ԼԱԲ կամավոր, ապա խնդրում ենք լրացնել և ուղարկել կամավորի ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ: