Ի՞նչ է լիզինգը, ինչպե՞ս է այն առաջացել և ի՞նչ հնարավորություններ է տալիս մարդկանց
Ինչպե՞ս է առաջացել լիզինգը
Դեռ վաղնջական ժամանակներում հույն փիլիսոփա Արիստոտելը ասում էր՝ «հարստությունը այն չէ, որ ունես սեփականություն, այլ դրա ճիշտ օգտագործումը»։
Լիզինգ նշանակում է տրամադրել կամ վերցնել վարձակալությամբ: Այն առաջացել է անգլերեն to lease բայից:
Լիզինգով զբաղվելու առաջին փորձերը եղել են «Բելլ» հեռախոսային ընկերության հետ կապված։ Ընկերությունը 1877 թվականին որոշեց ոչ թե վաճառել իր հեռախոսները, այլ այն տրամադրել վարձով, սակայն առաջին լիզինգային պաշտոնական կազմակերպությունը ստեղծվել է 1952 թվականին Սան-Ֆրանցիսկոյում։ Այսպիսով ԱՄՆ-ն դարձավ բիզնեսի այս տեսակի «ծննդավայրը»։
60-ականների սկզբին ամերիկյան լիզինգային ընկերությունները «դուրս եկան» եվրոպական շուկա և օվկիանոսից այս կողմում ևս ստեղծվեցին նմանատիպ ընկերություններ։ 1962 թվականին այդպսիսի ընկերություն բացվեց Դյուսելդորֆում։
Դրանից 2 տարի առաջ եվրոպական առաջին լիզինգային ընկերությունը բացվել էր Անգլիայում։
80-ականների սկզբին արդեն ԱՄՆ-ն լիզինգը «ներմուծեց» նաև ավիացիայի մեջ։ Այդ տարիներին լիզինգի շնորհիվ Մակ-Դոննելա Դուգլասը կարողացավ բոինգ ինքնաթիռների հետ պայքարում հաղթել և գրավել ավիացիան սեփական ինքնաթիռներով։
60-ականների սկզբին լիզինգը աճ գրանցեց նաև Ասիայում։
Այս պահին էլ լիզինգային համաշխարհային շուկան կառավարվում է այս եռանկյունով՝ ԱՄՆ-Արևմտյան Եվրոպա-Ճապոնիա։
Արևմտյան Եվրոպայում լիզինգային ընկերությունների 75-80 %-ը ղեկավարվում են բանկերի կողմից կամ համարվում են դրանց դուստր կառույցները։
Ի՞նչ է լիզինգը
Լիզինգը գործունեություն է, որը ներառում է հիմնական միջոցների ձեռքբերման և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դրանց տրամադրումը՝ նախապես սահմանված պայմաններով և ժամկետներում:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության՝ ֆինանսական վարձակալությունը կամ լիզինգը բնութագրվում է, որպես գործընթաց, ըստ որի լիզինգի պայմանագրով լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը:
Ի՞նչ պարտավորություններ ունեն լիզինգատուն և լիզինգառուն
Ներդրումների ֆինանսավորման այս ձևը ցանկալի է լիզինգառուի համար, քանի որ հնարավորություն է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, ինչպես նաև խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից:
Լիզինգի պայմանագրով լիզինգատուն պայմանավորվում է լիզինգառուի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը: Այս պարագայում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս լիզինգը հետևյալ ենթախմբերին պատկանող մարդկանց՝
Պոտենցիալ հաճախորդների համար
- Հնարավորություն է լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում օգտագործելու ակտիվները և ստանալ դրանցից շահույթ, առանց սեփականության իրավունք ունենալու:
- Հնարավորություն է արտացոլելու հիմնական միջոցը ընկերության հաշվեկշռում, ծախսագրելու բոլոր ծախսերը, հաշվանցելու ԱԱՀ-ն և այլն:
- Երաշխավորված սեփականության իրավունքի անցման հնարավորություն է Լիզինգառուի համար:
- Կարճաժամկետ և միջին ժամկետային ֆինանսավորում է ընկերությունների զարգացման համար:
- Հատուկ զեղչեր և առաջարկներ Մատակարար ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում:
- Ֆինանսավորման ժամկետները համընկնում են գույքի ամորտիզացիոն և օգտակար ծառայության ժամկետներին:բանկերի և վարկային կազմակերպությունների համար
Բանկերի և վարկային կազմակերպությունների համար
- Չկա կանխիկ կամ անկանխիկ գումարի տրամադրում լիզինգառուին։
- Բացահայտ և շոշափելի ֆինանսավորման առարկայի առկայություն, հեշտ վերահսկելի գործարք և հետագա վերահսկողության հնարավորություն:
- Բոլորովին նոր հնարավորություն ներգրավելու նոր հաճախորդների:
- Ֆինանսավորման տեսակ առանց լրացուցիչ գրավների պահանջի:
- Լրացուցիչ հնարավորություն մեծացնելու բանկի կամ վարկային կազմակերպության գործիքակազմը:
- Բացառիկ հնարավորություն բանկի համար ներգարավելու երկարաժամկետ ներդրումներ և ռեսուրսներ:
- Ոչ տոկոսային եկամուտների ծավալի ավելացում՝ ի հաշիվ զանազան լրացուցիչ ծառայությունների մատուցման:
Վաճառող կամ մատակարար ընկերությունների համար
- Հնարավորություն է հետագա տեխնիկական սպասարկում և ետվաճառքային սպասարկում իրականացնելու համար:
- Հաճախորդների քանակի ավելացում, նոր վաճառքի եղանակի ավելացում, մարքեթինգի միջոցով ընկերության համբավի և գործարար իմիջի բարձրացում:
- Տարաժամկետ պայմանագրերի փոխարինում ուղիղ վաճառքով, ռեսուրսների խնայողություն:
- Կայուն և կանխատեսելի դրամական մուտքեր բանկից կամ վարկային կազմակերպությունից: